Հա՞ որ...


Առաջիկա խորհրդարանական ընտրությունների առիթով հայրենի կուսակցություններն, իհարկե, դեռ կհասցնեն միմյանց ամերիկամետ լինելու համար մեղադրել: Հիմա թերևս այն շրջանն է, երբ ԱԺ¬ում հայտնվել ձգտող ամեն քաղուժ նաև սեփական արտաքին կողմնորոշումների խնդիրն է հստակեցնում: Քաղաքական դաշտի հնաբնակները` ՀԱԿ¬ը, «Ժառանգությունն» ու էլի ոմանք, համբավավոր ամերիկամետներ են: Ակնհայտորեն այս շարքում է ձգտում հայտնվել նաև վերջերս ասպարեզում հայտնված «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ու եթե ՀԱԿ¬ի կամ «Ժառանգության» ղեկավարներն ավելի հաճախ իրենք են օվկիանոսի մյուս ափին հայտնվում` ինչ¬որ հարցեր ճշտելու նպատակով, ապա դեմոկրատներն այնքան ազատ են, որ նույնիսկ Երևանից դուրս չեն գալիս: ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի հետ նրանց բարեկամական հարաբերությունները վաղուց էր հայտնի: Եվ ահա օրերս բոլորովին փակ մի հանդիպում էլ նոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ է կայացել: Թե ի՞նչ հարցեր են քննարկվել դեսպանի ու դեմոկրատների մի քանի ժամ տևած զրույցի ընթացքում` գաղտնի է պահվում: Պարզ է միայն, որ այս և մյուս կողմնորոշումների իրական կամ մտացածին լինելը, ինչպես նաև դրանց արտահայտչաձևերը քարոզարշավի թեժանալուն զուգահեռ ակներև կդառնան: Կսպասե´նք