ԴԱՐՁՅԱԼ ԶՐԿՎԵՑԻՆ


Գյումրիում նոյեմբերի 1-ից դադարեցվել են բնակարանի համար հերթագրումները: Սակայն այս օրերին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր դուրս են մնացել ցուցակներից, շարունակում են իրենց պայքարը: Նրանք հույս են տածում, որ Կառավարությունն ու Քաղաքաշինության նախարարությունը հնարավորություն կտան Շիրակի մարզպետա րանին` վերանայելու ցուցակների կազմման սկզբունքները և ընդգրկելու այն անօթևաններին, ովքեր երկրաշարժի ժամանակ ապրել են վարձով, չեն ունեցել սեփական բնակարաններ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների, ժամանակին այս քաղաքացիների մասին որևէ տեղեկատվություն չի գրանցվել: Շիրակի նախկին դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանի հրահանգով միտումնաբար կրճատվել է անօթևանների թիվը` ցույց տալու համար, թե մարզում բնակարանաշինության հարցերը գրեթե լուծված են: Ու այդ մեկի ցուցամոլության պատճառով հիմա տուժում է մի քանի հարյուր մարդ...