ԳՆԱՆԿՈՒՄ


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հերթական ամփոփումը երևանյան բնակարանների գների անկման նոր ցուցանիշեր է արձանագրել: Նախորդող ամիսներին մայրաքաղաքի բոլոր համայնքներում տների գները դարձյալ նվազել են: Ուշագրավ է, որ տնտեսության կայունացման միտումներն այդպես էլ համապատասխան ներգործություն չեն ունենում ու չեն կայունացնում անշարժ գույքի շուկան: Առք ու վաճառքով զբաղվող մասնավոր ընկերություններն էլ հավաստիացնում են, որ վաճառվող բնակարանների առաջարկը շարունակում է մի քանի անգամ գերազանցել պահանջարկը: Ենթադրվում է նաև, որ առաջիկա ամիսներին Երևանում տներն ավելի են էժանանալու: Գնանկման միտումն այս դեպքում նաև սպասվող ընտրությունների հետ է կապվում, քանզի ինչպես սովորաբար, ամենափոքր քաղաքական անկայունությունն անգամ ցնցում է բնակարանային շուկան ու գների նվազում արձանագրում: