ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ


Ըստ Հարկային պետական ծառայության տվյալների` «ԱրմենՏել» ընկերությունն այս տարվա առաջին ինն ամիսներին 139¬ով կրճատել է աշխատակիցների թիվը: Տեղի ունեցածի արդյունքում` բջջային կապի օպերատորի` պետությանը մուծած սոցվճարները զգալիորեն նվազել են, իսկ ընկերությունը կրճատումների վերաբերյալ որևէ մեկնաբանություն չի ներկայացնում: Հայտնի է նաև, որ «ԱրմենՏելը» տարեսկզբից մինչ այսօր մի քանի նոր գրասենյակներ է բացել, ինչն էլ կասկած է հարուցում` նոր աշխատակիցներին ստվերում պահելու միտման մասին: Ենթադրվում է նաև, որ վերջին ամիսներին ընկերության մասնաճյուղերում գոյացող անծայրածիր հերթերը ոչ թե նոր բաժանորդների հոսքի, այլ իրենց աշխատակիցների թվի կտրուկ նվազման արդյունք է, ինչն էլ արտահայտվել է ՊԵԿ հրապարակման մեջ: