Հռոմի Պապի ռոք-քարոզները


Շատ շուտով դրանք հնարավոր կլինի լսել CD-ներով: Ֆրանցիսկոս Պապի լավագույն քարոզները` տարբեր լեզուներով. պատմության մեջ առաջին անգամ հովվապետը կարդում է ռոք-երաժշտության ուղեկցությամբ:

«Արթնացի´ր» խորագրով հավաքածուն ընդգրկում է 11 քարոզ: Խտասկավառակը վաճառքում կլինի նոյեմբերի 27-ին (տեղեկացրել է NTV-Ru կայքը), որից գոյացող հասույթը կնվիրաբերվի ռազմական գործողություններից տուժած փախստականների կարիքները հոգալուն: Այդպես է խոստացել Պապը:

Ռոքն ու քրիստոնեական քարոզները ոնց որ թե այնքան էլ համատեղելի չեն, բայց նպատակը բարի է: