Դաջվածքային գեղեցկությունն Ալժիրի 


Մինչև վերջերս էլ Օրես լեռներում ապրող շաույա ժողովրդի ներկայացուցիչները կանանց գեղեցկությունը գնահատում էին նրանց դեմքի, ձեռքերի վրա արված դաջվածքներով: Եվ ալժիրյան այդ նորաձևությունը չէր շրջանցում գրեթե ոչ մի դեռահաս աղջկա: Հետագայում նրանցից շատերն անելանելի վիճակում էին հայտնվում` արտառոց արտաքինի համար:

Reuters գործակալության լուսանկարիչները վերջերս խորհրդանշական դաջվածքներով կանանց դեմքերի ցնցող լուսանկարների շարք են հրապարակել: Ֆոտոռեպոր տաժի հերոսուհիներ դարձած տատիկները պատմել են, որ իրենց տատուներն արել են մանուկ կամ շատ ջահել հասակում, որովհետև այն տարիներին դա գրեթե պարտադրված նորաձևություն էր: Ու նույնիսկ զառամյալ տարիքում նրանք չեն զղջում մանկապատանեկան այդ քայլի համար` չնայած իսլամը (և ոչ միայն) դաջվածքները համարում է մեծագույն մեղք: 73-ամյա Աիշա Ջելալը, օրինակ, 25 տարեկանում զարդանախշել է մարմինը, որպեսզի իր տարեկիցներից ավելի հրապուրիչ դառնա, բայց հետո փոշմանել է: Հավատացյալ կանայք նրա նմաններին ասել են, որ դա մեծ մեղք է, սակայն դաջվելու մտքից ետ պահել չեն կարողացել: Հետագայում գիտակցելով, այդ մեղքը քավելու համար շատերը խոշոր զոհաբերություններ են արել աղքատներին:

- Ես բաժանեցի իմ արծաթյա բոլոր զարդերը, զոհաբերություններ արեցի, որպեսզի թողություն ստանամ. ու այդ ամբողջ ընթացքում լացում էի անվերջ,- խոստովանել է Աիշան: Ինձ թվում է, որ ամեն արցունքը լվանում էր դաջվածքի մի կտոր:

Եթե բոլոր մեղսավորներն անկեղծորեն զղջային ու արցունքով մաքրեին իրենց մեղքերը, որքա˜ն բարի կդառնար աշխարհը: