Ֆինները պատրաստվում են ներգաղթի մեծ հոսքի


Այլ պետություններում ապաստան խնդրող ռուսաստանցիները արտագաղթի նոր երթուղիներ են որոնում հյուսիսում, որովհետև բալկանյան որոշ երկրներ փակում են իրենց դռները` ՌԴ-ից հեռացողների առջև:

Ֆինլանդիայի իշխանությունները նախապատրաստվում են առաջիկայում Ռուսաստանից սպասվող ապաստան խնդրողների մեծ թվաճի: Սահմանապահ ծառայութ յունները չեն բացառում, որ հնարավոր է` սահմանին բացվի հատուկ կազմակերպչական կենտրոն (գրել է ֆիննական Yle պարբերականը):

Խոսքը ոչ միայն ռուսաստանցի արտագաղթյալների, այլ նաև Ռուսաստանով Ֆինլանդիա մեկնող տարանցիկ ուղևորների մասին է: Սակայն վերջին շրջանում նկատելիորեն մեծացել է ՌԴ քաղաքացիների ներհոսքն այս երկիր:

Ռայա-Յոոսեպի քաղաքի անցագրային կետի պետ Պետրի Հյամյալյայնենի հավաստմամբ` անցյալ շաբաթ ներգաղթյալների ամենամեծ քանակությունն է արձանագր վել.

- Այս տարի այստեղ ժամանել են 63 ապաստան խնդրողներ, որոնց մեծ մասը եկել է անցյալ շաբաթ:

Փաստորեն արտագաղթը միջազգային մասշտաբներ է ընդունել ու գնալով մեծ թափ է հավաքում: Սփյուռք կոչվածն այսուհետ միայն հայերի համար չի լինելու բնութագրական. ամեն երկիր ու ժողովուրդ իր գաղթօջախներն է ունենալու աշխարհի տարբեր անկյուններում: Հայկական Սփյուռքի «հիմնադիրը» յաթաղանն էր, իսկ յաթաղան չտեսած երկրներից ինչո՞ւ են հեռանում զանգվածաբար: Նրանց մի մասը ավերիչ պատերազմներից է փախչում, մի մասն էլ` անհոգի իշխանավորներից: