ԻԼԻՊ-ը ևս լուրջ սպառնալիք է համարում ՌԴ-ն 


- Ռուսաստանն իրեն շատ ագրեսիվ է պահում. ընդ որում` նրա միջուկային հնարավորությունները համեմատելի չեն աշխարհի ոչ մի երկրի հետ,- Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ընդգծել է ԱՄՆ-ի Բանակի շտաբի պետ գեներալ Մարկ Միլլին:

Նա հավելել է նաև, որ Միացյալ Նահանգների համար ՌԴ-ն ավելի մեծ սպառնալիք է, քան ԻԼԻՊ-ը (տեղեկացրել է bigΗir.notը):

- Միջուկային զենք կա և ուրիշ երկրներում, բայց ոչ մեկը չունի այնքան, որքան Ռուսաստանը: Ուրիշ ոչ մեկը հնարավորություն չունի ուղիղ իմաստով ոչնչացնել Միացյալ Նահանգները: Շատ դժվար է կռահել նրանց մտադրությունները: Դրանց մասին դատելու միջոցներից մեկը անցյալում նրանց վարքագիծը դիտարկելն է: Բեռլինյան պատի անկումից մինչև 2007-2008 թթ., որքան ես գիտեմ, Ռուսաստանը նվաճողական արտաքին քաղաքականություն վարելու մտադրություններ չի ցուցաբերել: Ամեն ինչ փոխվեց 2008 թվականից,- մանրամասնել է Միլլին:

Նրա հավաստմամբ` ՌԴ-ն ոտնահարում է մեծ թվով միջազգային նորմեր, որոնք գործում են 1919-ի Վերսալյան պայմանագրից ի վեր: Ավելին, Ռուսաստանի միջամտությունից հետո Ամերիկայի համար բարդացել է Սիրիայում իր մարտավարությունն իրականացնելը:

- Ռուսաստանին պետք է ուշադիր հետևել: Դրա համար ասացի, որ նրանք թիվ 1 սպառնալիքն են Միացյալ Նահանգների համար: Վերջին շրջանում Ռուսաստանի վարքագիծը թշնամական է ԱՄՆ-ի հետաքրքրությունների հանդեպ,- ասել է գեներալը:

 

Իրո՞ք այդպես է. գերտերությունն իսկապե՞ս նման մտավախություն ունի, թե՞ դաշնակից երկրների ու միջազգային հանրության զգոնությունը բարձրացնելու նպատակ է հետապնդում գեներալը: