Մսի, կաթի, պանրի սղություն 

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆՐԱ ՇՈՒՐՋ

Դեռ 2015-ի հրաժեշտին չնախապատրաստված` 2016-ի համար արդեն չհուսադրող կանխատեսումներ են արվում: Այն էլ` ոչ թե շարքային գուշակների, այլ ՌԴ Հաշվիչ պալատի կողմից: Նշվում է նաև դրա բուն պատճառը` արտասահմանյան մի շարք երկրներից ներմուծվող հումքի գործող բեռնարգելանքը: Մասնավորապես երկրում մսի, կաթի և պանրատեսակների պակաս է զգացվելու:

Դժվարալուծելի այդ խնդիրը պայմանավորված է սպառողական պահանջարկով: Սպառողների մեծ մասը հրաժարվում է գնել այդ մթերքների ավելի ցածրորակ` ռուսաստանյան արտադրանքը:

Հոկտեմբեր ամսին «Ռոսկոնտրոլ» սպառողական միությունը հրապարակել էր Ռուսաստանում արտադրվող պանրի հետազոտման արդյունքները: Ըստ այդ արդյունք ների` տեղական արտադրողները կաթնամթերքի մեջ սկսել են օգտագործել կաթի փոշի, կաթնային սպիտակուցներ և արմավենու յուղ:

Ինչպես հայտնի է` Ռուսաստանն արգելել է սննդամթերքի ներկրումը Եվրամիության անդամ երկրներից, ինչպես նաև Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Կանադայից ու Նորվեգիայից: Եվ 2014-ի օգոստոսից գործող այդ բեռնարգելանքը այս տարվա հունիսին նախագահ Պուտինը երկարաձգեց մինչև 2016-ի օգոստոս ամիսը:

Ռուսաստանցի սպառողն, ինչ խոսք, պահանջկոտ է, բայց ստիպված կլինի վարժվել տեղականի որակին: Կամ` որակ պահանջել արտադրող հայրենակիցներից (ZvezdΖ TV):