Բելառուսները Եվրոմայդան չհասան


Չհասան, որովհետև իրենց երկրից դուրս գալ չկարողացան: Բելառուսի միլիցիոներներն իրենց համաքաղաքացիներին արգելեցին:

- Բելառուս ընդդիմադիրներին, ովքեր Ուկրաինա` Եվրոմայդան էին գնում, կանգնեցրել են Մինսկից 50 կմ հեռավորության վրա: Ավտոբուսը կալանվել է, մարդկանց բաց են թողել դաշտում,- իր «Թվիթերում» գրել է լրագրող Պավել Շերեմետը:

Ինչպես հաղորդել է «Բելոռուսսկի պարտիզան» կայքը` վարորդից վերցրել են վարորդական իրավունքը, ավտոբուսը` ձերբակալել, մարդկանց ազատ են արձակել: Եվ մոտակա բնակավայր հասնելու համար ընդդիմադիրները ստիպված էին անցնել դաշտի միջով և հաղթահարել փոթորիկը:

Հետագայում պարզվել է, որ բաց դաշտում ավտոբուսը դատարկվել է ՊԱԿ-ի, տրանսպորտային միլիցիայի և պետավտոտեսչության աշխատակիցների մասնակցութ յամբ: Իսկ ընդդիմադիր ուղևորներին որևէ տույժ չեն տվել, որովհետև բոլորն ունեցել են համապատասխան փաստաթղթեր (տեղեկացրել է «Կորեսպոնդենտ.net-ը): Նրանցից ոմանք վերադարձել են Մինսկ, մյուսներն ուղևորվել են Գոմել` այնտեղով Կիև հասնելու: