Ավստրալական Ձմեռ Պապը` ուկրաինական մաքսատանը


Թավշյա սիրուն այդ խաղալիքը շա˜տ կուրախացներ ցանկացած երեխայի: Ցանկացած ծնող նույնպես կճչար ուրախությունից, երբ հայտնաբերեր դրա մեջ տեղադրված գումարը` 15,3 հազար դոլար և 8,6 հազար եվրո: Բայց դա սովորական երեխաներին չէր հասցեագրված: Ու տեղ չէր էլ հասնի, որովհետև ուկրաինացի մաքսավորները շատ ավելի հեռատես էին…

Միջազգային փոստային առաքումների հերթական խմբաքանակում Կիևի միջազգային աշխատակիցներն անմիջապես «մերկացրել» են արտարժույթ «տեղափոխող» Պապին (հաղորդել է «Կորեսպոնդենտ.net-ը` վկայակոչելով Ուկրաինայի եկամուտների նախարարության գլխ.վարչության մամլո ծառայության հաղորդագրությունը):