Ամենակոռումպացվածները


Կաշառակերություն բառն ու իմաստը շատ մեղմ են` այս արտահայտության թարգմանությունը արտահայտելու համար: Խորհրդային բառարաններում կոռուպցիան բացատրվում էր որպես «կապիտալիստական երկրների պաշտոնատար անձանց և հասարակական գործիչների կաշառակերություն»: Հիմա աշխարհում ոչ կապիտալիստա կան երկրներ ու բարքեր չկան և անթաքույց հաշվարկվում է պետությունների կոռումպացվածության ցուցանիշը:

Անցյալ շաբաթ բեռլինյան TrΖnsΘΖrency InternΖtionΖl կազմակերպության հրապարակած զեկույցում ներկայացված են 177 երկրներում կատարված հարցումների արդյունքները: Ըստ այդմ` աշխարհում ամենակոռումպացվածն են Սոմալին, Հյուսիսային Կորեան և Աֆղանստանը: Ամենավերջին տեղում Սոմալին է: Սիրիան զբաղեցրել է վերջից 10-րդ հորիզոնականը:

Ամենից չկոռումպացվածներն են ճանաչվել Նոր Զելանդիան, Դանիան և սկանդինավյան մի շարք երկրներ:

Միացյալ Նահանգները` 19-րդ տեղում է, իսկ Իրաքը, ուր վերջին շրջանում հաճախակիացել են բռնությունները, նույնպես ամենա-ների առաջին տասնյակում է: Ռուսաստանը` 127-րդ, իսկ Ուկրաինան` 144-րդ տեղերում են:

Այլ մանրամասներ ու տրամաբանություն այս «գործում» երևի որոնել պետք չէ: Ինչպես Հռոմի Պապն էլ նշել էր` «դարի ախտը» շարունակում է ծաղկել ու գարշահոտել` հասարակ ժողովրդի աղքատության տեսքով: