Ինչ-որ մեկը սուտ է խոսել


Պուտինի Հայաստան կատարած վերջին այցի միջազգային մակարդակով արձագանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Այդ այցից ընդամենը մի երկու օր հետո Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Ռեիսին, դիվանագիտորեն ողջունելով հայ-ռուսական հարաբերությունները, ասաց, որ Իրանը կարող էր Հայաստանին ավելի էժան գնով գազ մատակարարել: Իրանից գազ գնելու վերաբերյալ հարցը մեկ անգամ չէ, որ առաջադրվել է, բայց ամեն անգամ Հայաստանի բնական ռեսուրսների և էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է, թե դա շահավետ չէ մեզ համար, քանի որ իրանական գազի գինն ավելի թանկ է` սահմանի վրա այն 400 ԱՄՆ դոլար է:

Իրանի դեսպանն ասուլիսում ասել է, որ խնդիրն ընդամենը բանակցելու մեջ է. Իրանը բարեկամներին գազ կարող է մատակարարել նաև 100 դոլարով: Չենք կասկածում, որ Արմեն Մովսիսյանը ևս գտնում է, որ 100 դոլարով առաջարկվող գազն էժան է 189 դոլարով Հայաստանին Ռուսաստանից մատակարարվողից: Այս դեպքում հարցեր են առաջանում, թե ինչու պետք է Հայաստանը շարունակեր գազ գնել Ռուսաստանից` անընդհատ ավելացնելով ռազմավարական գործընկերոջ նկատմամբ իր պարտքը, որ հետո էլ ստիպված լիներ որպես պարտքի փոխհատուցում հրաժարվել Հայռուսգազարդում իր 20 տոկոս մասնաբաժնից: Իսկ իրանական գազը Հայաստանով Եվրոպա տեղափոխելու և այդ դեպքում որպես տարանցիկ երկիր մեծ շահույթներ ստանալու հնարավորությունն ըստ էության ձեռքից բաց թողնելու մասին էլ չենք խոսում: Ինչպես ասում են` գնացքն արդեն գնացել է: Այս առնչությամբ մեր ռազմավարական գործընկերը կասեր` վպ րօտՖ Վվպ րՏսՖ վՈ ՐՈվց…

Ակներև է, որ իրանական գազի գնի մասին ինչ-որ մեկը սուտ է խոսել...

Ա. Դ.