ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Մարտին ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ. կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պատվավոր քաղաքացի «Մարդի°կ, եղեք բարի` կողքինի հանդեպ» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Մինչև հիմա էլ ամենադժվարը կյանքի իմաստը հասկանալն է: Դրա համար մի կյանքը բավական չէ: Երևի հարկավոր է վերապրել ամեն օրը: Կյանքը տրված է ի վերուստ, և նրա բոլոր դրսևորումները պետք է ընդունել որպես այդպիսիք` որքան էլ անսպասելի ու հանկարծահաս լինեն: Ու պետք է աշխատես այնպես ապրել, որ քո արարքներով չվնասես շրջապատիդ: Եթե բոլորն այդպես ապրեն` ամենքի համար էլ լավ կլինի: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Չէ¯, համաձայն չեմ: Մնալ միայն հայ, որովհետև այն առանձնահատկությունները, որ տեսնում եմ մեր մեջ, ուրիշները չունեն` լինի դա դրական, թե ոչ այնքան ընդունելի: Իհարկե, ուրիշների առանձնահատկություններն էլ մենք չունենք: Ո¯վ գիտե` եթե լինեի այլ ազգի ներկայացուցիչ, գուցեև չուզենայի հայ լինել: Չէ՞ որ ի վերջո մտավորականը գիտակցորեն է սիրում իր ազգությունը: Ես հայ եմ ծնվել և ուզում եմ հայ մնալ: Սակայն չեմ թաքցնի իմ համակրանքը ռուսների նկատմամբ, որովհետև արվեստի մեծ աշխարհին ծանոթանալու հնարավորությունը ստացել ենք նրանց միջոցով: Իսկ որպես կազմակերպված, աշխատասեր, նպատակասլաց և ոչ պակաս տաղանդավոր, քան հայերը, ես համարում եմ հրեաներին ու ճապոնացիներին: Յուրաքանչյուր ազգ իր ներդրումն ունի համաշխարհային մշակույթի մեջ: Այնպես որ, բոլոր ազգերն էլ արժանի են հարգանքի` ազգային ինքնագիտակցությունը չկորցնելու պարագայում: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Եթե գաղտնիք է, այդպես էլ թող մնա, որովհետև, երբ կիսվում ես մեկի հետ, դա արդեն գաղտնիք չէ£ Իսկ բարձրաձայնելու առումով կմիանայի Ֆուչիկին. «Մարդի°կ, եղեք զգոն»£ Նաև դրան կավելացնեի. «Մարդի°կ, եղեք բարի` կողքինի նկատմամբ, որովհետև պատմությունը ցույց է տալիս, որ հիշողությունը գենետիկորեն չի հաղորդվում հաջորդ սերնդին£ Յուրաքանչյուր սերունդ նորից հիշեցում պետք է ունենա, թե ինչը պետք չէ, ինչը չի կարելի անել£ Հենց այս անհրաժեշտության պատվիրանն է ամենագլխավոր գիրքը` Աստվածաշունչը£ Ես այն համարում եմ մարդկային հասարակարգի, վարվելակերպի դասագիրք£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Էլեկտրականության առաջացումը£ Բոլորս գիտենք, թե ինչպես կարելի է անջատիչը միացնել` լույսը վառվելու համար, բայց թե ի՞նչպես է, ի՞նչ է կատարվում այդտեղ, ինձ համար առեղծված է£ Իսկ տարիքային առեղծված է մնում համակարգիչը, ու այնքան հարգում եմ այն մարդկանց, ովքեր տիրապետում են դրան£ Երևի ուրիշների համար էլ դաշնամուրի ստեղնաշարի՞ն տիրապետելն է բարդ£ Մոցարտին հարցրել էին, թե ինչպե՞ս է կարողանում այդպես արագ և լավ նվագել, պատասխանել է, որ դա դժվար չէ. պարզապես հարկավոր է ճիշտ պահին անհրաժեշտ ստեղնը սեղմել` ցանկացած հնչյունը ստանալու համար£ Տեխնիկայի նվաճում-համակարգչին ես չեմ տիրապետում£ Դրա ստեղնները լրիվ ուրիշ են£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը£ - Երբ տղաս փոքր էր, ու եթե ես ինչ¬որ մի բան արգելում էի նրան` մեկից մինչև երեքն էի հաշվում` որպես նախազգուշացում£ Համրելուց հետո, թող ինձ ներեն մանկավարժ ները, թեթևակի հասցնում էի նրա փափուկ տեղերին£ Մի անգամ ինչ¬որ հարցում տիկնոջս հետ համաձայնության չէինք գալիս£ Ես առաջին անգամ թողել էի ծխելը և գիրացել էի£ Մենք չէինք կարողանում կողմնորոշվել, թե որ հագուստն ընտրեմ£ Կինս առաջարկում էր այսինչ կոստյումը, ես էլ առարկում էի, թե դրա չափսերն ինձ համար արդեն փոքր են£ Դե, կնոջ հետ բանավիճելն այնքան էլ արդյունավետ գործ չէ, և ես ականջալուր եղա նրա առաջարկին£ Տեսավ, համոզվեց, որ իրոք այդ հագուստի մեջ մի կերպ եմ տեղավորվում, հիմա էլ ասաց. «Լա°վ, հանի°ր»£ Տղամարդու համբերությունն էլ անհատակ ծով չէ£ Բնականաբար համառեցի, որ այդպես էլ պետք է գնանք£ Նա էլ, թե. «Ես էդպես չեմ գալիս»£ Ասացի, գալիս ես` մեկ, երկու և հանկարծ տղաս. «Պապա, շուտ ասա երեք, շուտ ասա երեք»£ Կարծում էր, թե պետք է պատժեմ£ - Մանկության այն հուշը, որ մինչև այժմ ուղեկցում է Ձեզ£ - Վա¯յ, ես մի անգամ Ձմեռ պապին խնդրեցի, որ գունավոր մատիտներ ունենամ£ Առավոտյան արթնացա և բարձիս տակ գտա այդ մատիտները£ Պատերազմի տարիներն էին, և հայրս արդեն չկար£ Չգիտեմ, թե ինչպես և ում ձեռքով Ձմեռ պապին կարողացավ բերել ու դնել բարձի տակ£ Դա ինձ համար մնացել է որպես ամենագեղեցիկ, երջանկավետ հուշը£ Իսկ ամենամեծ երջանկությունն ինձ համար ծոռնիկիս` թոռանս զավակին գրկելն ու գուրգուրելն է£

Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ