Ժամանակավոր կացարան` կնոջ ու նրա ամուսնու բնակարանում


Անցյալ շաբաթ Ֆիլիպ Կիրկորովը Տագանկայի իր բնակարանից տեղափոխվել է Ֆիլիպովսկի նրբանցքի շքեղ առանձնատուն, որտեղ Մաքսիմ Գալկինի հետ բնակվում է Ալլա Պուգաչովան: Ուշադրություն չգրավելու համար «փոփ-արքայի» իրերը տեղափոխել են գիշերով: Տեղափոխության պատճառը նրա` 4-րդ հարկի բնակարանի վերանորագումն է, որն արդեն ձգվում է մեկ տարուց ավելի: Ֆիլիպի այս տեղափոխությունը խիստ զայրացրել է Մաքսիմ Գալկինին, որովհետև Կիրկորովը չի պատրաստվում հրաժարվել այս առանձնատնից. - Այստեղ եմ ես ծնվել ու մեծացել: Այստեղ է ապրել իմ մայրը, հետո` ես ու Ալլան… Այս բնակարանը շատ թանկ է ինձ համար և այն երբեք չեմ վաճառի: Աստեղ կպահպանվի իմ զգեստապահարանը,- ասել է Ֆիլիպը: Իսկ Գալկինը զայրույթից սկսել է արագացնել Գրյազ գյուղում կառուցվող իր ամրոցի շինարարությունը: Ինչպես եզրահանգել է «Show. oboz. ua»-ը հավանաբար երիտասարդ սիրեկանը չի հանդուրժում Ալլայի կողքին այն տղամարդու ներկայությունը, ում հետ 11 տարի երջանիկ ապրել է Պրիմադոննան: