Հրաժարումն` դատարանով


Քսենյա Սոբչակն իր հեռուստահաղորդումների նման արտասովոր պատմության մեջ է հայտնվել` «դեղին» մամուլի պատճառով£ Շոու-տիկնոջ անձնական կյանքի մասին տպագրված հոդվածին հերքում և պատճառված բարոյական վնասի հատուցումը այդ հրատարակչության համար կարժենա 1 միլիոն ռուբլի£ «Սոբչակը նախընտրեց Ալսուի ամուսնուն» վերնագրով հրապարակման հեղինակը պատմել է, թե հեռուսահաղորդավարուհին ինչպես է անցկացնում իր ազատ ժամանակը` մեջբերելով Քսենյայի խոսքերը£ Օրինակ` «…Նրա խոսքերով` ինքը երիտասարդ սիրեկան ունի` Գենա Ջիկիյան, ում հետ ինքը օրական 24 ժամ սեքսով է զբաղվում»£ Գռեհիկ այլ արտահայտություններ են մեջբերվել` իբր թե Քսենյայի խոսքերից` բնականաբար հարուցելով նրա զայրույթը£ Եվ նա հույս ունի` իրավապահների օգնությամբ հերքում տպագրել և հատուցում ստանալ£