Աֆրիկայի Միացյալ Նահանգներ


Աֆրիկյան միության անդամ երկրների առաջնորդները պայմանավորվել են ստեղծել նոր կառույց, որն զբաղվելու է Աֆրիկայի բոլոր երկրները մեկ պետության կազմում միավորելու խնդրով: Փետրվարի 1-ին Եթովպիայում կայացած մեկօրյա գագաթաժողովը մեծ լիազորություններով է օժտել այդ կառույցին: Սովի, վարակիչ հիվանդությունների դեմ պայքարից, հումանիտար և ավանդական այլ խնդիրներից բացի, նորաստեղծ այդ մարմինն ինտենսիվորեն աշխատելու է համաաֆրիկյան միացյալ պետություն ստեղծելու ուղղությամբ` - Նպատակը Աֆրիկայի Միացյալ Նահանգներն է,- ասել է Տանզանիայի նախագահ Ջակայա Կիկվետեն: Միացյալ պետություն ունենալու ծրագրով ոգևորված է ողջ մայրցամաքը, թեև առանձին ղեկավարներ