1,3 տարի` մարդակերության համար


Հայտնաբերված երեք մարդակերներից երկուսին Պետրոպավլովսկ-Կամչատկայի քաղաքային դատարանը դատապարտել է եռամսյա կալանքի£ Երրորդը, որպես մարդասպան, ազատազրկվել է 18 տարով` հատուկ ռեժիմի գաղութում£ Կամչատկայի երկրամասի դատախազության մամլո ծառայությունը տեղեկացրել է, որ 2007¬ի դեկտեմբերին քաղաքի բնակարաններից մեկում երեք ընկերների միջև ծագած վեճը տուրուդմփոցի է վերածվել, և տղամարդկանցից մեկը սպանել է ընկերոջը£ Մարդասպանն ու վկան զոհի դիակը լոգարան են տարել, կանչել են իրենց ևս մեկ այլ ընկերոջ և երեքով մասնատելով սպանվածի մարմինը, առանձին տոպրակներով փողոց են նետել£ Դրանք հայտնաբերել է փողոցը մաքրողը և միլիցիա կանչել£ Վերջիններս էլ, բնականաբար, գտել են սպանդավայր դարձած բնակարանը, որի խոհանոցում հայտնաբերել են մարդու տապակած միս… ՌԴ քրեական օրենսգրքում մարդակերության վերաբերյալ հոդված չկա. այդ պատճառով էլ իրենց հանգուցյալ ընկերոջ մարմինը համտեսած մյուս երկու մարդակերները դատապարտվել են` որպես հանցագործությունը թաքցնողներ. 1 տարի երեք ամիս պատժաչափի մեկ տարին արդեն լրացրել է` մինչ դատավարությունը և 3 ամիս անց նրանք ազատ կարձակվեն (ԼվՑպՐՒՈՍր)£