Ֆիդելը գոհունակ է


¬ ԱՄՆ¬ի ընտրյալ նախագահ Բարաք Օբաման այն մարդն է, ում հետ Կուբան կարող է խոսակցել. Այսպիսի կարծիք է արտահայտել Ազատության կղզու նախկին ղեկավար Ֆիդել Կաստրոն` երկրի պաշտոնական լրատվամիջոցներում հրապարակված հրապարակախո սական հոդվածում£ - Օբամայի հետ մեր զրույցը կարող է կայանալ այնտեղ, ուր նա կցանկանա,¬ գրել է Ֆիդելը` հավելելով, թե Կուբայի իշխանություններն ակնկալում են, որ Նահանգների նոր վարչակազմն իրեն չի արատավորի պատերազմով ու բռնություններով (հաղորդել է Associated Press¬ը)£ 82¬ամյա էքս առաջնորդը, սակայն, նաև հիասթափությունը չի կոծկել` Սպիտակ տան նոր ղեկավարի 2 նախապատվությունների` պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնին և պաշտպանության նախարարի պաշտոնում Ռոբերտ Գեյսթին նշանակելու առնչությամբ£ ¬ Միացյալ Նահանգները պետք է հիշի, որ Կուբայի հետ հարաբերություններում մտրակի և քաղցրաբլիթի քաղաքականությունը չի գործի,¬ նշել է Կաստրոն£