ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՏՈՒ


Երեկ ՀՀ կառավարությունում իր հաշվետվության ընթացքում Պպաշտպանության նախարար Ս. Օհանյանը ներկայացրել է երկրի պաշտպանության և արտաքին անվտանգության ապահովման բնագավառում 2008թ. իրականացված աշխատանքները: Վերջին շրջանում Ռազմական Ոստիկանության ղեկավարության վերաբերյալ մամուլում այլազան տեղեկություններ են հրապարակվում, որոնք բացարձակապես որևէ առնչություն չունեն իրականության հետ: Հիվանդ երևակայության արդյունքում ծնվող պատմությունների հիմքում մի ավտովթար է ներկայացվում, որին, իբր մասնակից է եղել ՌՈ պետը: Իրականում խոսքը Ռազմական Ոստիկանության տարածքում տեղի ունեցած կենցաղային մի դիպվածի մասին է, որի ժամանակ մերկասառույցի հետևանքով գեներալ Գասպարյանի մեքենան սահել է ու դիպել պարսպապատին: Այս դիպվածի մասին անստույգ բամբասանքներն էլ, ինչպես սովորաբար լինում է, նման լրատվամիջոցների պարագայում, նախապատմություն ու հիմք են դարձել հերթական քաղաքական անմաքուր պատվերը կատարելու համար: ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի (ԿԿԶՀ) նեյրովիրաբուժական բաժանմունքը վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով, ինչպես նաև իրականացվել է բժիշկ-մասնագետների վերապատրաստում արտասահմանում, ինչի շնորհիվ միայն ԿԿԶՀ նեյրովիրաբուժական բաժանմունքում են իրականացվում այնպիսի հիվանդությունների բուժման նորագույն վիրահատություններ, ինչպիսիք են. 1. Միջողային աճառների (ճողվածքների) էնդոսկոպիկ հեռացում` տեղային անզգայնացումով: 2. Ողնաշարի ախտահարված ողերի վերականգնում` ոսկրային «ցեմենտով» (վերտեբ-րոպլաստիկա): 3. Գլխուղեղի ուռուցքների հեռացում` ուլտրաձայնային դեստրուկցիայի եղանակով: Իրականացվող վերոնշյալ նորագույն վիրահատությունների արդյունավետությունը նշանակալիորեն բարձր է, իսկ հետվիրահատական շրջանը` խիստ կարճատև: