Ռուսաստանին վատ են վերաբերվում


21 պետությունների քաղաքացիների շրջանում արևմտյան վերլուծաբանների հարցումները արձանագրել են, որ ՌԴ-ն միջազգային հանրության աչքից ընկել է: Հարցման մասնակիցների 34-42%-ի կարծիքով բացասական է Ռուսաստանի դերակատարումը: Այս առումով ռուսներին հաջորդում են Հյուսիսային Կորեան (48 %), Իսրայելը (51 %), Պակիստանը (53 %) և Իրանը (55%): Ամենադրական վերաբերմունքը Գերմանիայի հանդեպ է. հարցվածների 61 %-ը գտնում է, որ այդ պետությունը դրականորեն է ազդում միջազգային համագործակցության զարգացման վրա: Իսկ հարցումը, որին մասնակացել է 13.575 մարդ, կատարվել է Բի-Բի-Սի հեռուստաալիքի պատվերով: Իսկ ի՞նչ ասել է «միջազգային հանրություն»` ոչ հանիրավի հարցնում են ռուսական լրատվամիջոցները և մեջբերում են հետազոտությունն անցկացնող ընկերության նախագահ Դուգ Միլլերի անձնական կարծիքը. - Որքան Ռուսաստանն ավելի նմանվի նախկին Խորհրդային Միությանը, այնքան նրան վատ կվերաբերվեն: Ահա թե որտեղ է «թաղված» սուբյեկտիվիզմի «գլուխը»: