Ճապոնական 100 ասույթ


Ֆ. Ծառային, ինչպես և բազեին, կերակրել է պետք: Ֆ. …Սիրում է թեյ պղտորել: Ֆ. Թնդանոթների որոտի տակ ծնվածը հրազենային կրակոցներից չի վախենում: Ֆ. Եթե կինը ցանկանա` ժայռի միջով էլ կանցնի: Ֆ. Անսիրտ երեխաները հայրական տունն են խայտառակում: Ֆ. Հոգին ինչպես 3 տարեկանում է, նույնը 100 տարեկանում է լինում: Ֆ. Սովորույթների մասին չեն վիճում: Ֆ. Ամոթ ունեցողը պարտքի զգացում էլ կունենա: Ֆ. Հեզությունը հաճախ հաղթում է ուժին: Ֆ. Լռակյացների կողքին ականջդ սրած պահիր (զգույշ եղիր ¬խմբ.): Ֆ. Լողալ կարողացողը խեղդվել էլ կարող է: Ֆ. Ավելորդ համեստության «թիկունքում» հպարտությունն է թաքնված: Ֆ. Ուղիղ (շիտակ-խմբ) մարդ` ինչպես ուղիղ բամբուկ, հազվադեպ է պատահում: Ֆ. …Երեք տարի չի նկատում սեփական ճաղատությունը: Ֆ. Արատներից ամենամեծը անառակությունն է, առաքինություններից ամենաբարձրը` որդիական պարտքը: Ֆ. Ձիուն վարգից են ճանաչում, մարդուն` շփումներից: Ֆ. Մետաղը կրակով է ճանաչվում, մարդը` գործած մեղքով: Ֆ. Ուրախ մարդը մետաղի միջով էլ կանցնի: Ֆ. Ով սիրում է մարդկանց` երկար կապրի: Ֆ. Փողի համար երաշխավորիր, մարդու համար` երբեք: Ֆ. Ծնում են մարմինը, բայց ոչ` բնավորությունը: Ֆ. Ով խմում է` չգիտե գինու վնասները: Ով չի խմում` չգիտե դրա օգտակարությունը: Ֆ. Ուր չկա պարտքի զգացում և մարդկային աչք, այնտեղ ամեն ինչ հնարավոր է: Ֆ. Մարդու արտաքինը խաբուսիկ է: Ֆ. Վագրն իր մորթին է պահպանում, մարդն` իր անունը: Ֆ. Ուրիշներին ներիր, բայց քո հանդեպ ներողամիտ մի լինի: Ֆ. Քարն էլ կարող է խոսել: Ֆ. Տառապանքը մարդասիրության սկիզբն է: Ֆ. Քո զայրույթը քո թշնամին է: