ԹԵՍՏ Ինչպիսի՞ կին եք


Կես¬կատակ և լուրջ 1. Անսպասելիորեն ձեր տուն հյուրեր են գալիս, իսկ ձեր սառնարանը դատարակ է: Ի՞նչ կանեք. ա) արագ խանութ կսլանաք և արագ¬արագ ինչ¬որ ուտելիք կպատրաստեք, բ) հյուրերին կզբաղեցնեք շաղակրատելով: 2. Ձեր ամուսինն աշխատանքից ուշ է վերադառնում. ինչպե՞ս եք դիմավորում. ա) կհրաժարվեք կերակրել նրան, բ) առանց ավելորդ քրթմնջոցի` ճաշի սեղան կպատրաստեք: 3. Եթե ձեր տրամադրությունը վատ է, իսկ ձեր ամուսնունը` բարձր: Դուք` ա) Դուք կհանդիմանեք նրան, որ հաշվի չի նստում ձեր տրամադրության հետ: բ) կթաքցնեք ձեր վատ տրամադրությունն ու ձեզ կստիպեք ժպտալ: 4. Բնության գրկում զվարճանում եք ու հանկարծ` անսպասելիորեն, անձրև է տեղում. ա) անձրևի պատճառած տհաճությունից, պատճառ կորոնեք` ձեր ամուսնուն հանդիմանելու, բ) ձեր հագուստով կամ (եթե այդ պահին ունեք) անձրևանոցով ձեր ամուսնուն կպաշտպանեք անձրևից: 5. Եթե ձեր ամուսինը ճիշտ չէ և չի ընդունում իր սխալը, ինչպե՞ս կվարվեք. ա) համբերատարորեն կփորձեք «բացել նրա աչքերը», բ) կանտեսեք նրան` մենակ թողնելով մոլորության մեջ: 6. Ձեր ամուսինը տուն է գալիս մռայլ ու չարացած: Դուք` ա) ջանք ու եռանդ չեք խնայի` հոգատարությամբ ու քնքշանքով լցնելու նրա մռայլությունը, բ) կառանձնանաք մի սենյակում` մինչև նրա զայրույթն անցնի: 7. Ձեր ամուսինն անզգուշաբար կոտրել է տան ամենաթանկ սպասքը. ա) փշուրները ցուցադրաբար կդնեք նրա առաջ, բ) կձևացնեք, թե չեք տխրել և այդպես էլ պետք է լիներ: 8. Առանց որևէ պատճառի, ձեր ամուսինը ձեզ ծաղիկներ է նվիրում: Դուք` ա) զարմանք ու շփոթմունք չեք արտահայտի, բ) հուզմունքից կարտասվակալեք: Հաշվեք արդյունքները և ճանաչեք ինքներդ ձեզ * Եթե ձեր պատասխաններում գերիշխողը ա) տարբերակին տրված դրական պատասխաններն են, ուրեմն հետևություն արեք. ձեր ամուսինը հաճախ է մտածում, թե «արժե՞ր, արդյոք, ամուսնանալ»: * Եթե գերիշխողը բ) տարբերակի դրական պատասխաններն են, ուրեմն չգնահատված լինել չեք կարող. ձեր ամուսինը, թեկուզ գաղտնի, հպարտանում է ձեզանով` մտածելով, որ «Այսպիսի կնոջ հետ թշնամու թիկունքում հետախույզ լինելն էլ սարսափելի չէ»: * Եթե ա) և բ) տարբերակների դրական ու բացասական պատասխանները հավասար են, ուրեմն ձեր ամուսինը ողջ կյանքում դժվարանալու է կողմնորոշվել` «ձո՞ւկ եք դուք, թե՞ միս»: