ՋՈՆԻ ԴԵՊՆ ՀՈԼԻՎՈՒԴԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԴԵՐԱՍԱՆՆ Է


Հոլիվուդյան գերաստղը, ինչպես վկայում են նրա հաշվապահներն ու գործակալները, հինգ անգամ ավելի գումար է վաստակել, քան Անջելինա Ջոլին: Vanity Fair վարկանիշային հանդեսը, տպագրելով ամենահարուստ 40 հոլիվուդյան դերասանների ցանկը, առաջին տեղ է բերել Ջոնի Դեպին, որի հարևանությամբ տեղ է զբաղեցրել Ջեյմս Կամերոնը` նշանավոր բեմադրիչը, ում հոնորարները հաշվվում են 257 միլիոն դոլար: Միայն 248 միլիոն դոլարը նա աշխատել է «Ավատար» ֆիլմից, որը համարվեց համաշխարհային ամենանշանավոր նախագիծը: Ճիշտ է, Ջոնի Դեպի հոնորարները զիջում են բեմադրիչի հոնորարներին, բայց նա այսօր ամենահարուստ դերասանն է: Դիտելով վարկանիշային հանդեսի հրապարակած ցուցակը, արդեն իր հրապույրները կորցնող Անջելինա Ջոլին ասել է. «Եկել է մի ժամանակ, երբ ոչ թե կանացի գեղեցկությունն է գնահատվում, այլ տղամարդկային բթամտությունը»: Կինոաշխարհում այս կարծիքը համարել են հումոր…