ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


Ձև՞ն է ավելի կարևոր, թե՞ բովանդակությունը Նոր քաղաքապետը սկզբում քաղաքի արտաքինն է կարգի բերում, հետո` «ներքինը»: Հակառակ հերթականությունը ավելի ճիշտ չէ՞ր լինի: Արևմուտքը` ՀԱԿ-ին Չէ, էլ փող չենք տալու, 2008-ին մեր փողերով և ձեր ձեռքերով պատրաստված «հեղափոխական ապուրից» իշխանությունները լուծ չընկան: Իսկ դուք հիվանդացաք քրոնիկ ալերգիայով: Դրանից ի՞նչ օգուտ: Վարչապետը` թերացող գերատեսչությունների ղեկավարներին «Շուրիկի արկածները» - 2011 - ձ ՉՈր "վպրփՈրՑվօպ րսցփՈՌ" ոօսՌ? - ծպՑ. - ըցՊցՑ! ՀՀԿ-ն` Սիմոն Ղոնախչյանի «դավաճանության» առիթով «Տերն ու ծառան»- 2011 Թե կկարծեք աշխարհը «խեղճ ու կրակ» Տիգրան Թորոսյաններով է լցված, հիշեք ինձ էլ, Սիմոնին էլ: ՕԵԿ-ի էգ առյուծը և այլ «գազանները» Պարզվում է` ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին էգ առյուծ անունով է կնքել իր կուսակից Հովհաննես Մարգարյանը: Բայց պետք է, որ ՕԵԿ-ում արու «գազաններ» էլ մնացած լինեն: Թեպետ մեծ մասը ՕԵԿ-ի ծանր օրերին «անտառներ» փախան, կամ դարձան կրկեսի վարժեցրած ձեռնասուններ: Կարսի հուշարձանը հանելու առիթով Թուրքերն ինչքան ուզում են` թող ՀՈՒՇարձան ջարդեն, ցեղասպանության ՀՈՒՇԸ խեղդելու է նրանց: Կառավարության նախկին և այժմյան բացատրական բառարանից ԿԱԴՐ _ ԿԱտարածու-ԴՐածո, Այժմ ԿԱտարելապես ԴՐական: Երգի օգնությամբ գտնվեց գաղափարը Պետության կողմից հովանավորվող «Հայֆիլմ» կինոստուդիան ԱԼՄ¬ի աշխատակազմին գործազրկությունից «փրկելու» համար, նրանց հրավիրել է նկարահանվելու «Կորած, մոռացված հեքիաթը» բազմասերիանոց ֆիլմում, որում կատարելու են ծաղիկների դերը: Երկու ասացվածքների խորհուրդն էլ ճիշտ է Իհարկե, կարելի է բանի տեղ չդնել Իլհամի կողմից գրեթե ամեն օր հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները` հիշելով հայտնի ասացվածքը` «Հաչող շունը կծան չի լինում»: Բայց ուրիշ ասացվածք էլ կա. չէ՞ որ շան հետ նույնիսկ ընկերակցելիս, փայտը ձեռքիցդ մի գցիր: Դժգոհ վիճակից հոգնած ժողովրդի աղերսը Սևակի խոսքերով Օգնիր ինձ, Մարիամ, անաղարտ մնամ Այս ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից մենք շատ են դժգոհ: Մինչ կառավարությունը հաշվարկում է 2011-ի գնաճի և այլնի տոկոսները ժողովուրդը` կառավարությանը սևակաբար Հաշվո˜ւմ եք, հաշվո˜ւմ, հաշվեցեք հապա, Կորսվող հույսի, նաև հավատի ու վստահության, Քանի ՏՈԿՈՍԻ աճ է հարկավոր, Որի միջոցով կարելի լինի մարդուն մարդ պահել, Եվ կամ նոր միայն մարդուն դարձնել մարդ: Հայոց Հայրենիքը մեր Արարչական երկիրն է Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) և Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) ողջունում են Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի վերաստեղծումը, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության ձևավորումը, ինչպես նաև Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից` Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի օրերս արված հայտարարությունը: Հայ արիականներն ու հայ ազգայնականներն իրենց աջակցությունն ու պատրաստակամությունն են հայտնում` սատարելու և մասնակցելու Արևմտյան Հայաստանի, Նախիջևանի, Ջավախքի և այլ հայկական բնիկ տարածքների վերատիրման գործին, ինչպես դա կատարվեց Արցախի վերատիրման դեպքում: Հայ Արիական Միաբանությունը և Հայ Ազգայնականների Համախմբումը ողջունում են նաև Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք միասնական երկպալատ խորհրդարանի ձևավորման գաղափարը և հույս հայտնում, որ շուտով, ինչպես ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը, և´ Արևմտյան Հայաստանի Հայերի Ազգային Խորհուրդը և´ սփյուռքյան տարբեր կառույցներ կճանաչեն ՀՀ-ԼՂՀ վերամիավորման փաստը, որն էլ առաջին քայլը կլինի Հայոց Հայրենիքի վերատիրման ու վերամիավորման ճանապարհին: Փա˜ռք մեր Ազգին և Հայ Աստվածները մեզ պահապան: Հայ Արիական Միաբանության և Հայ Ազգայնականների Համախմբման Խորհուրդներ

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ