Աստծո կողմից ուղարկված փորձությո՞ւն


Ասում են` անքննելի են Աստծո գործերը: Իրոք` ոչ մի կերպ չի տեղավորվում մարդու ուղեղում, թե հանուն ինչի պետք է Տերը հային թուրքի ու ադրբեջանցու նման արյունարբու մարդակեր էակների հարևանություն «պարգևեր»: Մեր` Արաքսի այս ափին 30 հազար քառակուսի կիլոմետրում հայաստանաբնակ հայերիս մտքով էլ չէր անցնում, թե 15 թվի մղձավանջները կարող են կրկնվել. Արաքսի այս ափը փշալարերով անջատված էր դրսից, և սահմանը հսկում էին Խորհրդային Միության սահմանապահները… Բայց հետո այնպես եղավ, որ Եղեռնի զոհերի հուշահամալիրի տարածքում մի խաչքար ավելացավ: Երկու շաբաթ հետո հայությունը կնշի իր պատմության սև էջերից մեկի` սումգայիթյան եղեռնագործության 23-րդ տարելիցը: Տարիների հեռվից մտաբերում եմ այն զարհուրելի օրերին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստը նախագահողի ցինիզմը, թե` հապա ինչ էիք կարծում, եղբայրական Ադրբեջանը մեր միութենական հանրապետութ յունն է, և մենք նրան պետք է պաշտպանենք, իսկ Հայաստանը ԽՍՀՄ-ից դուրս գալու մտադրություն ունի: Նիստում բանավեճ էր ծավալվել Սումգայիթում կատարված հայակերությունը ցեղասպանություն համարել-չհամարելու շուրջ: Ադրբեջանին պաշտպանելու կոչի հեղինակը տխրահռչակ Լիգաչովն էր… Այսօր եթե Թուրքիայում կան իրենց հայ ինքնությանը վերադարձողներ, ապա Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ցեղասպանության իրողությունն ընդհանրապես ժխտելուն: Այս օրերին ադրբեջանական ինտերնետ կայքերը հեղեղած հակահայկական քարոզչությունից ուղղակի մոլեգնած ատելություն է հորդում: Կարդում ես այնտեղ զետեղված ցինիկ սուտն ու կեղծիքը և ակամա խղճում ես դրանց հեղինակներին, որ ստիպված են գրի առնել դրանք: Բայց, արդյո՞ք, ստիպված են եղել, թե մի բան էլ պարծեցել են, որ հենց իրենք են գրել, իրենք են իրենց ազգին արժեքավոր ծառայություն մատուցել` հորինելով հերթական կեղծիքը: Գուցե Ադրբեջանում հակահայ քարոզչության հատուկ մրցանակ է սահմանված, և հիմա ահել ու ջահել, կին, թե տղամարդ` թևերը քշտել ու լծվել են այդ «սուրբ» պարտականությանը: Այդ երկրի խորհրդարանի կին պատգամավոր ոմն Գ. Բախշալիևային հունից հանել է այն, որ հայերը համարձակվել են Ազգային ժողովին հայտարարություն ներկայացնել, որով առաջարկվում է հայերի ցեղասպանութ յուն համարել Ադրբեջանում կատարվածը: - Հայերի ցեղասպանություն չի էլ եղել պատմության մեջ, ոչ օսմանյան Թուրքիայում, ոչ Ադրբեջանում,- թուրք-ադրբեջանական սովորության համաձայն, բարբաջում է պատգամավորը: Այդ կեղծիքներին սովոր ենք: Բայց այս տիկնոջը բավարարելու համար սովորական կեղծիքը քիչ է: Մոլեգնած երևակայությանը հագուրդ տալու համար նա թքած ունի, թե իրականությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ ինչ կմտածեն իր մասին: Ու սանձարձակ ցինիկության գոհարներ են թափվում կին պատգամավորի բերանից: Ըստ նրա, Սումգայիթում անկարգությունները հրահրել են հայ ազգայնամոլները, որպեսզի հետո կատարվածը շահարկեն` Ղարաբաղը Ադրբեջանից պոկելու համար: Ստի ոճը ծանոթ է, չէ՞: Չեղած մեղքեր բարդելով զոհի գլխին` այսպես էին վարվում 15 թվականին երիտթուրքեր կոչված բորենիները: Ադրբեջանուհու ցինիզմը սրանով չի ավարտվում և շարունակություն ունի: Տեսնես` գոնե ինքն իր ասածին հավատում է, երբ պնդում է, թե, ոչ ավել, ոչ պակաս` հիմա էլ Ադրբեջանում հայեր են ապրում, ովքեր լիարժեքորեն օգտվում են այդ երկրի քաղաքացիներին հատկացվող արտոնություններից: Ադրբեջանի նախագահի ադմինիստրացիայի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը օրերս մարդու իրավունքների թեմայով Բաքվում կայացած ոչ կառավարական կազմակերպությունների սեմինարում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ միջազգային հանրակցության ձեռնարկումներն Ադրբեջանին չեն գոհացնում: Ըստ էության, Հասանովը կրկնել է իր ղեկավար Իլհամ Ալիևի երգը` Ադրբեջանի զավթված տարածքների 20 տոկոսի, ադրբեջանցի փախստականների մասին: Ընդհանրապես, Ադրբեջանում մրցավազք է, թե ով ավելի շատ, ավելի բարձրաձայն ու սրտաճմլիկ դրվագներով հագեցած ստեր կտարածի «ազգայնամոլ ու զավթիչ» հայերի մասին: Իսկ այդ մրցավազքը թափ է առնում և ավելի անզիջում դառնում, երբ մոտենում են հայերի նկատմամբ թուրք-ադրբեջանցի հայակերների գործած ոճիրների տարեդարձները, երբ մոտենում են թուրք-ադրբեջանցի հայակերների զոհերի ոգեկոչման օրերը: Երկու շաբաթից սումգայիթյան եղեռնագործության 23-րդ տարեդարձն է: Գուցե սա նույնպես Աստծո կողմից ուղարկված փորձություն է` ապրել ոչ մի սրբություն չճանաչող հայակեր բորենիների հարևանությամբ:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ