ՔԱՂՑԿԵՂՆ ԱՅԼԵՎՍ ԱՀԱՐԿՈՒ ՉԷ


Մեծ Բրիտանիայի գիտնական-բժիշկների նոր ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ չարորակ նորագոյացությունները լինում են երկու տեսակի, որոնցից մեկը համարվում է բուժելի: Ընդ որում, նրանք բուժման նոր եղանակ են առաջարկում` մերժելով քիմիաթերապիան: Ըստ բժիշկների` քաղցկեղի այդ տեսակը հեշտ է հայտնաբերվում և բուժվում է բացարձակապես դեղամիջոցների օգնությամբ, որոնք աստիճանաբար կասեցնում են քաղցկեղի աճը, ապա սպանում այն: Գտնվել են նաև որոշ դեղամիջոցներ, որոնք պահվում են խիստ գաղտնիության պայմաններում: Այս դեղամիջոցների ստացման համար բժիշկները մի քանի ամիս եղել են աֆրիկյան մոտ տասը երկրում, հավաքել անհրաժեշտ բույսերը` դրանց հավելելով որոշ քիմիական և օրգանական մասնիկներ: