ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՉԻՆԱԿԱՆ 3 ՏԵՍԱԿՆԵՐԸ


Չինացիները գտնում են, որ յուրաքանչյուր անձի համար գոյություն ունի 3 տեսակի հաջողություն. երկնային, երկրային և մարդկային: Հաջողության տարատեսակները համատեղ կազմում են հանրագումարը մետաֆիզիկական ազդեցությունների, որոնցով որոշվում է մեր կյանքի որակը: Սկզբում սկսում է գործել երկնքից ծագող հաջողությունը («տյան ցայ»), այնուհետև` երկրից տրվողը («դի ցայ»), հետո արդեն` այն հաջողությունը, որը մենք ենք ձեռք բերում («ժեն ցայ»): ԵՐԿՆԱՅԻՆ հաջողությունը պայմանավորված է մեր ծննդյան հանգամանքներով: Մենք ոչ մի կերպ չենք կարող վերահսկել կամ ազդել դրա վրա, այն սակայն ինքն է որոշում մեր դիրքն այս աշխարհում: ԵՐԿՐԱՅԻՆ հաջողությունը ֆեն¬շույն է` այն գիտությունը, որը մեզ հանձնարարում է, թե ինչպես տեղավորվել ժամանակի տարածության մեջ` քնելու, ուտելու, աշխատանքի ու գործունեության մյուս տեսակների համար: Այն ներդաշնակություն է ապահովում մեր և շրջակա միջավայրի (բնության ու բնակարանի կամ աշխատավայրի ներսի) միջև: Ֆեն¬շույը հուշում է այն միջոցները (եղանակները), որոնցով կարելի է միանալ երկրի էներգետիկ գծերին, որոնք չինացիներն անվանում են «տիեզերական վիշապի շնչառության վտակներ» կամ «ցի»: Գտնելով ու պահպանելով բարեհաջող ցի¬ն, մենք ապահովում ենք մեր երկրային հաջողությունը: Վերջինս վերահսկելի է մեր կողմից, քանի որ ինքներս ենք ընտրում` ցանկանո՞ւմ ենք ապրել անձնական կյանքի տևողությամբ էներգիայով, թե՞` ոչ: ՄԱՐԴԿԱՅԻՆ հաջողությունն այն է, ինչն ինքներս ենք ստեղծում մեզ համար` մեր իսկ տրամադրություններով, մտածումներով և արարքներով: «Ի-ցզին»¬ը մարդկային հաջողությունը նույնացնում է «երախտագետ մարդու» արարքների ու մտքերի հետ: Մենք կարող ենք կառավարել հաջողության այս տեսակը` կիրառելով ֆեն¬շույը: Այս արվեստի օգնությամբ մենք մեր գոյությունը գիտակցելու հնարավորություն ենք ստանում: