«Երբ վերջացավ ծխախոտն ու խմիչքը» Մի դրվագ ֆոլկլենդյան պատերազմից
Ֆոլկլենդյան (արգենտիացիներն այն անվանում են` Մալվինյան) կղզիների պատկանելության շուրջ վեճը սկսվել է դեռևս 17¬րդ դարի սկզբներից: Դարերի ընթացքում այն մի տեսակ մոռացության էր մատնվել` մինչև այն պահը, երբ կղզիների վրա գտնվող և մերձափնյա պետություններն անցյալ դարի 70¬ական թվականների վերջերից սկսեցին մեկը¬մյուսի հետևից իրենց տարածքային ջրերի սահմանները գծագրել 200 ծովային մղոն հեռավորության վրա: Ակնթարթորեն տարածված լուրը, թե հնարավոր է, որ արշիպելագի տարածքային շելֆում նավթի հարուստ պաշարներ լինեն` խթան հանդիսացավ արգենտինյան ռազմական վարչախմբի համար դիմելու կտրուկ քայլերի, չգիտես ինչու` համոզված էին, թե «Անգլիան չի միջամտի»: Գործարք կնքելով կղզիների ղեկավարության հետ` հին և այլևս չօգտագործվող կետորսական նավերն իրենց սարքավորմամբ որպես մետաղի ջարդոն ձեռք բերելու հարցի շուրջ, արգենտինացի գործարար Սերջիո Դավիդոֆորը բանվորներ ուղարկեց Հարավային Ջորջիա կղզի` այդ աշխատանքները սկսելու համար: Կղզի մեկնեց նաև արգենտինյան ռազմական նավատորմի ամենաէլիտար` «Բուզո տակտիկե» ջոկատի ստորջրյա մարտական լողորդների մի խումբ` զգեստափոխված որպես բանվորներ: Հաջորդ առավոտ արգենտինացիները իջեցրին անգլիական դրոշն ու մեծ ոգևորությամբ բարձրացրին իրենց ազգային դրոշը: Դա 1982 թ. մարտի վերջին օրն էր: Ֆոլկլենդ յան կղզիների ողջ կայազորը բաղկացած էր 79 զինծառայողներից, և անգլիական թագուհու հպատակ նահանգապետը 23 հոգանոց զորախումբ ուղարկեց` ստատուս¬քվոն վերականգնելու համար: «Բանվորները» ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին, բայց Բուենոս¬Այրեսում հենց դրան էլ սպասում էին: Արգենտինյան դրոշի իջեցումն ընդունելով որպես պատերազմի պատճառ` կղզիներն օկուպացվեցին շուրջ 2 տասնյակ հազարի հասնող ցամաքային զորքերի կողմից: Ֆոլկլենդյան արշիպելագը բաղկացած է 2 մեծ ու շուրջ 200 փոքր կղզիներից, որոնք պարզապես խոշոր ժայռաբեկորներ են: Կղզիների ընդհանուր մակերեսը 12,2 հազ. կմ2 է: Եթե համեմատելու լինենք մայրցամաքային Արգենտինայի տարածքի հետ` ավազահատիկ է, բայց եթե մտաբերենք, որ Լիբանանի ողջ տարածքն ընդամենը 10 հազ. կմ2 է, իսկ Իսրայելինը դրանից ավելի է միայն 4 հազարով, ապա դա այնքան էլ փոքր չի թվա: Այնտեղ մշտապես բնակվողների թիվը 2500 է, որոնցից 1700¬ն ապրում է… մայրաքաղաք բառը շատ բարձր կհնչի, ուստի ասենք` վարչական կենտրոն Պորտ-Սթենլիում: Այն տարբերվում է մնացած բնակավայրերից միայն նրանով, որ այնտեղ օգտագործելով առափնյա ջրերում խորտակված նավերի փայտանյութը` մի քանի տասնյակ փայտե առանձնատներ կան կառուցված: Ոչ Արգենտինան, ոչ էլ Մեծ Բրիտանիան պաշտոնապես պատերազմ չհայտարարեցին: Պատերազմը տևեց 74 օր` 1982 թ. ապրիլի 2¬ից մինչև հունիսի 20¬ը: Իսկ երբ տեղ հասան անգլիական սուզանավերը, Մեծ Բրիտանիան հայտարարեց կղզիները շրջափակելու մասին և, եթե 200 մղոնի սահմանի ամեն մի խախտում` լինի այն օդային, թե ջրային, կոչնչացվի: Դա, բնականաբար, խիստ դժվարացրեց արգենտինյան կայազորի մատակարարման հարցը: Երկու կողմից մարտական գործողություններին մասնակցեցին մինչև 60 հազար զինծառայող, ավելի քան 180 նավ ու 350 մարտական ինքնաթիռ և ուղղաթիռ: Արգենտինայի օդաչուներն իրենց բավական հնացած «Էտանդար» ինքնաթիռներով գրոհում էին անգլիական նավերի վրա` նույնպես բավական հնացած «Էկզոսետ» հրթիռներով: Մայիսի 4¬ին նրանցից 2¬ը, խուզող թռիչքով հնարավորինս մոտենալով «Պլիմուտ» և «Շեֆիլդ» ականակիրներին` արձակեցին իրենց հրթիռները: Ավելի վաղ հայտնաբերելով մոտեցող վտանգը` «Պլիմուտին» հաջողվեց ոչնչացնել հրթիռը, իսկ «Շեֆիլդին» նույնն անելու համար ժամանակը չհերիքեց: 20 րոպե տևած հոգեվարքից հետո 270 մլն դոլար արժողության անգլիական նորագույն ականակիրը օվկիանոսի հատակն անցավ 1 մլն դոլարանոց հրթիռի հարվածից: Բուն ցամաքային գործողություններն ընդհանուր առմամբ տևեցին 3 շաբաթ: Հունիսի 11¬ին ձեռնարկվեց Պորտ¬Սթենլիի գրավումը: Նշենք մի հետաքրքիր առանձնահատկություն` ցամաքային բոլոր գործողությունները անգլիացիները վարում էին միայն գիշերը: Դա, իհարկե, ուներ իր պատճառները, բայց դրանք այնքան էլ համոզիչ չէին հնչի, եթե հանդիպեին արժանի դիմադրության: Թեև ֆոլկլենդյան պատերազմին նվիրված գրականությունում հաճախ է հիշատակվում արգենտինացիների ցուցաբերած «համառ դիմադրության» մասին, բայց, կարելի է ասել, հաշվված րոպեների ընթացքում, ձևական մի քանի կրակահերթեր արձակելուց հետո, մեկը¬մյուսի հետևից անձնատուր եղան Պորտ¬Սթենլին գոտևորող հենակետային դիրքերը: Անգլիացիները շրջապատեցին «քաղաքը» շուրջ 7-8 հազար ընտիր զորախմբով և հունիսի 12¬ի գիշերը սկսեցին գրոհը: Հունիսի 14¬ի առավոտյան արգենտինյան կայազորն անձնատուր եղավ այն պատճառաբանությամբ, թե` «քանի որ ոչ մի հույս չկար ապաշրջափակել քաղաքը, մեզ ուրիշ ոչինչ չէր մնում անել, քան անձնատուր լինել»: Անգլիացիներին գերի հանձնվեց… 13351 մարդ: Շուրջ 3 - 4 տարի առաջ ռուսական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվում է արևմտյան վավերագրողների կողմից նկարահանված մի ժապավեն` նվիրված ֆոլկլենդյան պատերազմին: Երբ հերթը հասավ Պորտ¬Սթենլիի կայազորի անձնատուր լինելու խնդրին, տեքստը կարդացողը արտաբերեց մի նախադասություն. «Երբ վերջացավ զինվորների ծխախոտն ու խմիչքը, նրանք հրաժարվեցին կռվել»: Իր «հերոսական պահվածքով» այդ ամենը շատ նման է մի պատմության. 1917 թ. հոկտեմբերին գերմանացիները գրավեցին Մոոնձունդյան կղզիները: Անհրաժեշտ էր շտապ ականապատել Սոելոզունդի նեղուցը` գերմանական ռազմանավերի հետագա առաջխաղացումը կասեցնելու համար: Սակայն ամիսներ շարունակ իրենց օրերը միտինգներում անցկացնելուն ընտելացած ռուս բալթյան նավաստիները հրաժարվեցին ծով դուրս գալ: Ասենք նաև, որ ականները պետք է տեղադրվեին այնպիսի մի վայրում, որը գտնվում էր հակառակորդի ռազմանավերի հրետանու հասանելիության սահմաններում: Նավաստիների կոմիտեն հավաքվեց ժողովի: Հեղափոխական նավաստիները երկար տվեցին¬առան, վերջում ընդունեցին մի բանաձև, որի բովանդակությունը հակիրճ այսպիսին էր. «Հո չե՞ն գժվել: Այդ ո՞ւր էր ուզում մեզ ուղարկել: Էնտեղ վտանգավոր է, էնտեղ կրակում են»…