«Վերահսկիչ պալատը որևէ մեկի կողմից որևէ պատվեր չի կատարել»


 

Չգիտես ինչու` բոլորը համոզված են, որ քարոզարշավը նախևառաջ քննադատություն ու լուտանքներ տեղալ է նշանակում: Դատափետել բոլորին` սեփական չքմեղությունն ընդգծելով: Իսկ նախընտրական ծրագիր ներկայացնելը` ձեռքի հետ-ոտքի վրա. մեկ է, դրանք ձևական են, թղթի վրա:

Երկու օր առաջ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ գրեթե նույն ոճով տեսակետ էր հնչեցրել. «Ի՞նչ է անում Վերահսկիչ պալատը, պատվեր է կատարում` նախագահի կողմից, Վերահսկիչ պալատի նախագահը պետք է լինի ընդդիմությունից»:

Երեկ ՀՀ վերահսկչի պալատը ներկայացրել է հետևյալ պարզաբանումը.

- Վերահսկիչ պալատն իր գործունեության չորս տարիների ընթացքում որևէ պատվեր, որևէ մեկի կողմից չի կատարել:

Հանրապետության նախագահը երբևիցե չի միջամտել Վերահսկիչ պալատի աշխատանքներին և որևէ պատվեր Վերահսկիչ պալատին չի իջեցրել:

Վերահսկիչ պալատը անկախ կառույց է, ինչպես աշխարհի բոլոր վերահսկիչ պալատները: ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` համաձայն «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի: ԱԺ ՀՅԴ պատգամավորական խմբակցության ներկայացուցիչներն, ի դեպ, միշտ կողմ են քվեարկել ընդունված ծրագրերին:

Վերահսկիչ պալատի չորս տարվա կատարած վերահսկողության արդյունքների վերաբերյալ բոլոր հաշվետվությունները հրապարակվել են և բոլորը տեղադրված են պալատի պաշտոնական կայքում:

Հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանը և զերծ մնալով հնարավոր քաղաքական շահարկումներից, Վերահսկիչ պալատը ժամանակավորապես` մինչև հունիսի 1-ը, դադարեցրել է վերահսկողությունը և հանդես չի գա հրապարակային հայտարարութ յուններով»: