ԳԵՅ-ՇՔԵՐԹ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ


Մայրաքաղաքի իշխանություններն արտոնել են Մոսկվայի կենտրոնում գեյ-շքերթի անցկացումը: Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների շարժման ակտիվիստները պատրաստվում են քաղաքի կենտրոնում` Բոլոտնայա հրապարակում, կազմակերպել մշակութային-լուսավորչական միջոցառում, որի նպատակն է լինելու ծանոթացնել ռուսական հանրությանն այն մասին, որ նույն այդ հանրության մեջ գոյության իրավունք ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշումների ներկայացուցիչները: Օրերս տեղի ունեցած այդ շքերթը կրում էր «Մոսկովյան գեյ-պրայդ. հոմոսեքսուալիզմը համաշխարհային մշակույթի և քաղաքակրթության պատմության մեջ» անվանումը: Միջոցառմանը մասնակցել է մի քանի հազար հոմոսեքսուալիստ, որոնք պահանջում են, որ Ռուսաստանը պաշտոնապես ճանաչի Եվրախորհրդի որոշումն ու նպաստի մարդու իրավունքների պաշտպանությանը: