ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Հռոմի սրբազան Քահանայապետ, երջանկահիշատակ Հովհաննես Պողոս Երկրորդ պապն արդեն դասվել է սրբերի շարքը: Նրա մասունքները դուրս են բերվել տաճարից և դրվել հրապարակում, որպեսզի հավատացյալները կարողանան վերջին հրաժեշտը տալ սրբացած քահանայապետին: Այս օրերին հազարավոր մարդիկ Իտալիա են գալիս նաև Լեհաստանից, որտեղ ծնվել էր Հռոմի պապը: Կաթոլիկ եկեղեցում բոլորը չէ, որ միանշանակ են ընդունում քահանայապետին սրբերի շարքը դասելու որոշումը: Այսպես 12 բարձրաստիճան հոգևորական բողոքի նամակ են հղել Բենեդիկտոս 16-րդին, սակայն նա արագացրել է գործընթացն ու կաթոլիկ եկեղեցու որոշումը հռչակել անքննելի: