Երկրորդ աշխարհամարտի թմրանյութը


Վերջերս տեղեկատվություն է շրջանառվում, որ Համաշխարհային 2¬րդ պատերազմի ամբողջ ընթացքում գերմանացի զինվորներին թմրադեղ է տրվել: Պերվիտինը (մետամֆետամին) նրանց օգնել է հաղթահարել երկարատև քայլացատկերը և մարտնչել ամենածանր պայմաններում: - Նպատակն այն էր, որպեսզի սովորական զինվորներին, ծովայիններին և օդաչուներին վերածեին գերմարդկային ունակություններով օժտված ստրուկների,¬ ասել է Երրորդ ռեյխում թմրանյութերի օգտագործման մասին գրքի հեղինակ, դեղաբան Վոլֆ Կեմպերը: Ադոլֆ Հիտլերին պերվիտին օգտագործել հուշել է Ռազմական բժշկության բեռլինյան ակադեմիայի Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավար Օտտո Ռանկեն: Պատերազմի ընթացքում հիտլերյան զինվորները կլլեն են պերվիտինի 200 միլիոն դեղահաբ: Մինչև պատերազմի վերջին օրերը նացիստական բժիշկները ձգտել են կատարելագործել իրենց «գաղտնի զենքը» և նոր թմրանյութ են ստացել` պերվիտինի ու կոկաինի հիմքով: Բանակում օգտագործելուց առաջ, այդ պատրաստուկը փորձարկել են համակենտրոնացման ճամբարներում: Օրինակ, Զաքսենհաուզենում թմրադեղն ընդունած կալանավորներին ստիպել են մի քանի օր անընդմեջ քայլարշավ կատարել, որպեսզի ստուգեն դրա ազդեցությունը` մարդու դիմադրողականության վրա: Մետամֆետամինն ամենատարածված խթանիչ թմրանյութերից մեկն է: Այն առաջին անգամ սինթեզել է ճապոնացի գիտնական Ակիրա Օհատան` 1919 թ.: Ճապոնացի զինվորները, այդ թվում և մահապարտները, նույնպես ակտիվորեն օգտագործել են այդ թմրադեղը: Գերմանիայում պերվիտինի զանգվածային արտադրությունը սկսվել է 1938¬ին: Այն օգտագործել է նաև Հիտլերը. պատերազմի վերջին ամիսներին նա օրական մինչև 10 հաբ է կուլ տվել: