Ի՞նչ է արել բեն Լադենը` Էստոնիայի համար


Համաշխարհային մասշտաբով թիվ 1 ահաբեկիչ և մերձբալթյան հանրապետություն: Առաջին հայացքից կարող են անհամատեղելի թվալ այս երևույթները: Բայց ահա էստոնական Eesti Ekspress պարբերականը բեն Լադենի գործունեության դրական հետևանքներին է անդրադարձել` «աշխարհին նայելով էստոնացու հայացքով»: Վերջին օրերին հաճախակի հնչող «ի՞նչ կկատարվի այսուհետ աշխարհում» հարցի պատասխանը հրապարակման հեղինակին առանձնապես չի հուզում, այլ` - Քննարկենք հանգուցյալի ծառայությունները մեր երկրին և ժողովրդին: Պետք է խոստովանել, որ դրանք առկա են: Իհարկե, Էստոնիային առարկայական որևէ «ծառայություն» Ուսաման չի մատուցել, բայց նրա իրականացրած ահաբեկչությունները մոռացնել են տվել շատ ուրիշ «մանր¬մունր» հանցագոր ծություններ: Օրինակ, 2011¬ի սկզբներին Պյառնուի գավառում խարդախների մի խումբ ապօրինի վաճառվող ալկոհոլին փայտանյութի սպիրտ է խառնել, ինչը զանգվածային թունավորումներ է առաջացրել: Շուրջ 7 տասնյակ մարդկանց մահը միջազգային աղմուկ կարող էր հարուցել` լրջագույնս վտանգելով երկրի հեղինակությունը: Ավելին, կասկածի տակ էր դրվելու Եվրամիությանն անդամակցելու հարցը… - Բայց ահա ասպարեզ ելավ Օսաման և սեպտեմբերի 11¬ին Նյու¬Յորքում իրադարձություն կազմակերպեց: Ի˜նչ զուգադիպություն: Երկվորյակ աշտարակների խորտակումից հետո Պյառնուի մերձակայքում կատարվածն այլևս ոչ մեկին չհետաքրքրեց` ներառյալ և մեզ,¬ չգիտես` հումորով, թե դառնությամբ խոստովանում է լրագրողը: Կամ, 2003 թ. որոշելով հարձակվել Իրաքի վրա, ԱՄՆ¬ը նախապես փորձում էր միջազգային հանրությանը հավաստիացնել, որ այն գտնվում է չարիքի առանցքում, որ այնտեղ զանգվածային ոչնչացման զենք է կուտակվում և, որ Իրաքը կապեր է պահպանում «Ալ¬Քաիդա»¬ի կամ բեն Լադենի հետ: - Եղան պետություններ, որ չհավատացին այս բացատրություններին. օրինակ` Ֆրանսիան: Բայց կային երկրներ, որոնք իրենք իրենց համոզեցին ինչպես հարկն է: Դրանք Վիլնյուսյան տասնյակի կամ Արևելյան Եվրոպայի 10 պետություններն էին: 2002 թ. փետրվարի 5¬ին նրանք իրենց ստորագրությունները դրեցին կոլեկտիվ նամակի ներքո, որով հաստատեցին հավատարիմ հպատակությունը` աջակցելու ԱՄՆ¬ին` իրաքյան գործողություններում: Ակնհայտ է` այդ թղթի վրա մեր ստորագրությունը կարևոր դեր խաղաց, որպեսզի 13 ամիս հետո Էստոնիան դառնա ՆԱՏՕ¬ի անդամ,¬ պարզաբանում է վերլուծաբանը և անթաքույց հեգնանքով հավելում. - Օսամայի շնորհիվ մենք հնարավորություն նվաճեցինք գործել ինչպես Իրաքում, այնպես էլ` Աֆղանստանում: Այնտեղ մենք բարձր ենք պահում մեր դրոշը. մեր զինված ուժերն այնտեղ ավելի մեծ փորձ են ձեռք բերում, թե… տարբեր տարածաշրջաններում անցկացվող առաքելություններում ինչպես գործել դաշնակիցների հետ: Դա լավ է: Բայց Օսաման մեզ քիչ վատություն էլ չի արել: - Օսաման մեղսակից է նրանում, որ նույն ՆԱՏՕ¬ն (որի կազմում մեզ նա ընդգրկվել օգնեց), մերկ թագավոր դուրս եկավ… 2009 թ. երբ ՆԱՏՕ¬ն նշում է 60-ամյա հոբելյանը, հավաքված քաղգործիչների շուրթերով այն գովերգվեց որպես բոլոր ժամանակների ամենահզոր ռազմական դաշինք: Աֆղանստանում կատարվածը ոչ մի կերպ չի հաստատում այդ հավաստիացումը: Այո´, միջազգային իրավունքի տեսանկյունից Իրաքը կամ Աֆղանստանը (իսկ հիմա էլ` Լիբիան) ընդհանրապես ՆԱՏՕ¬ի գործը չէին: …Օսամա բեն Լադենին որսալու համար հասան աֆղանական Տոռա Բոռա լեռները: Նա կարող էր զոհվել մեզ ՆԱՏՕ ընդգրկելուց անմիջապես հետո: Բայց մեռավ յոթ տարի անց: Մեծ մարդկանց կյանքին ու գործունեությանը միշտ հակասական գնահատականներ են տրվում: *** Այս տրամաբանությամբ հրապարակումները դեռ շարունակական կլինեն: Խոսքը ոչ թե բեն Լադենին հետմահու արդարացնելու մասին է, այլ` ի վերջո բոլոր երևույթները, առավել ևս` աշխարհաքաղաքական զարգացումները, սթափ բանականության դատին են արժանանալու (Բարձրյալի դատաստանից առաջ): Եվ հետզհետե հզորներին նեղ թվացող միաբևեռ աշխարհում այդժամ միայն ցավն ավելի հուժկու ցավով չի մոռացվի, հանցագործությունն առավել ծանր ոճիրով չի «մեղմանա»: Իսկ մինչ այդ` խոշորամասշտաբ, նույնիսկ մարդկության դեմ ուղղված ցանկացած ոճրագործություն, հաղթաթուղթ է գերտերությունների ձեռքին` հանցագործին իրենց խամաճիկը դարձնելու, իսկ աղետյալներին` ամբարտավան անտարբերությամբ ավելի ցավեցնելու: