ՀԻՄԱ ԷԼ` ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ


Այսպես կոչված էժան գյուղատնտեսական վարկերը կոռուպցիայի նոր առիթ են դարձել: Գյուղացիներն արդեն սկսել են դժգոհել, թե վարկատուները պետության կողմից խոստացված վճարաչափերին իրենց կողմից ևս մի քանի տոկոս են հավելում: Նախկինում, ինչպես հայտնի է, երբ գյուղվարկերի ներկայիս արտոնյալ պայմանները չէին գործում, տրամջադրվող գումարները մինչև 25 տոկոս հավելավճարով էին հաշվվում: Կենտրոնական բանկի միջամտությունը թեև այս տարի զգալիորեն մեղմել է չափից դուրս բարձր տոկոսադրույքը, բայցև այս գործում կոռուպցիոն միջնորդների ինքնագործունեությունը շատ արագ կասեցնել է պետք: Որքան էլ խնդիրը կոնկրետ ու տեսանելի լինի, այսուհանդերձ, գյուղացիական տնտեսություններն այս շրջանում ոչ ժամանակ ունեն վարկերն ստանալիս սակարկելու, ոչ էլ հույս` թե բանկային շորթումների դեմ պայքարելով, հնարավոր է ինչ¬որ արդյունքի հասնել: Կամայականություններն այս ոլորտում տարիներով են արմատացել: Ու չնայած գ յուղնախարարության ցուցադրական ջանքերին, առաջին անգամ թունաքիմիկատներ և պարարտանյութ ձեռք բերող հողագործներն արդեն իսկ փաստում են, որ գնաճն այստեղ էլ է իր սև գործն արել: Նրանց հավաստիացմամբ` թույների բիզնեսն այնքան եկամտաբեր է, որ նույնիսկ որոշ օլիգարխներ են այս շուկայից շահույթներ կորզում: Իսկ թանկ վարկերի ու թունաքիմիկատների մասին զրույցը, որպես կանոն, ավարտվում է եզրահանգմամբ, որ եթե նույնիսկ տարին բերքառատ լինի, մեկ է` գյուղմթերքների բարձր ինքնարժեքի ուղղությամբ հիմքերն այսօրվանից արդեն ստեղծվում են: