ԹԱՐՄՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍՈՎ


ԱՄՆ դեսպանատունը հաստատել է հաջորդ ամսին Մարի Յովանովիչի Հայաստանից հեռանալու մասին տեղեկությունները: Իհարկե, դեսպանուհու հրաժեշտը բացատրվելու է պաշտոնավարման ժամկետի ավարտով, սակայն այս առումով «երկրորդ պլանում» երկու հակասական, բայց հավանական շարժառիթներ են նշվում: Մի դեպքում Մ. Յովանովիչի գործունեությունը բարձր (՞) է գնահատվում հիմնավորմամբ, թե 2008¬ի հայտնի իրադարձությունների ընթացքում Միացյալ Նահանգներին հաջողվեց հայաստանյան ընդդիմությանը միանգամայն կառավարելի պահել: Մյուս կողմից` դժգոհություն է արտահայտվում ձախողումների համար: Անհաջողություններն, իհարկե, միանշանակորեն դեսպանուհու անձով չեն պայմանավորվում, սակայն ընդհանուր մեղադրանքներ են հնչում, թե հակառակ ծախսված հսկայական միջոցներին ու գործադրված ջանքերին` աշխարհի գերտերությունն այդպես էլ ո´չ ռուսական ազդեցությունը կարողացավ «կոտրել», ո´չ էլ հեղափոխությամբ եզրափակել` պարբերաբար անկայուն իրավիճակներ ստեղծելով հանդերձ: Ակնհայտ է, որ Մ. Յովանովիչին հայրենիք վերադարձնելով` ամերիկյան կողմն ակնկալում է նորանշանակ ներկայացուցչի միջոցով թարմություն հաղորդել իր հայտնի ու անհայտ ծրագրերին: