Լուսանկարի գրավչության գաղտնիքը


 

Հավանաբար բոլորն են մտահոգվում, որ լուսանկարում որքան հնարավոր է գեղեցիկ տեսք ունենան: Հետազոտողները կարծես թե գտել են ելքը: Պարզվում է` դեմքի ձախ հատվածն ավելի գրավիչ է լուսանկարներում: Հենց դրանով է բացատրվում ձախ կիսադեմով դիմանկարների առատությունը: Հոգեբանության պրոֆեսոր Ջեյմս Շրիլլոն հետաքրքիր փորձ է իրականացրել` նախքան այս եզրակացության մասին բարձրաձայնելը` մեծ թվով մարդկանց առաջարկելով գնահատել կանանց և տղամարդկանց լուսանկարներ: Դրանց մի մասը սակայն իրական նկարի հայելային արտացոլանքն է եղել, այսինքն աջ այտի փոխարեն ձախը և այլն: Եվ ի՞նչ է կատարվել. զարմանալիորեն փորձի մասնակիցների մեծամասնությունն ավելի գրավիչ է համարել հենց հայելային արտացոլանքը, ոչ թե իրական նկարը: Սակայն կարծիքներից զատ, գիտնականների խումբը հաստատել է այս վարկածը` համեմատելով մասնակիցների բիբերի չափերը: Գեղեցիկ և հաճելի պատկերներ դիտելիս` բբի չափը լայնանում է, իսկ տհաճ պատկերների դեպքում` նեղանում: Փորձերը ցույց են տվել, որ դեմքի ձախ հատվածն ավելի մեծ զգացողություններ է առաջացնում, հետևաբար`ավելի գրավիչ է: Այնպես որ լուսանկարվելիս պետք է ձգտել ավելի շատ ձախ հատվածը «ցույց տալ»: Իսկ նկարն, անշուշտ, ավելի գրավիչ կհամարվի: