Հա՞ որ...


 

Ըստ մեր ունեցած տեղեկությունների, արդեն քննարկվել է մի շարք մարզպետների պաշտոնանկության հարցը: Մասնավորաբար հաստատվել են լուրերն այն մասին, որ առաջիկա օրերին, կառավարության ձևավորումից անմիջապես հետո, իր պաշտոնին հրաժեշտ կտա Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ում աշխատանքից չափազանց դժգոհ են իշխանությունները: Եվ ո´չ միայն աշխատանքից: Մարզպետի անվան շուրջ շրջանառվող տարբեր պատմություններն արդեն համբերությունից հանել են իշխանություններին:

«Կովալից» անմիջապես հետո իր պաշտոնից կհեռանա նաև Շիրակի մարզպետ գեներալ Աշոտ Գիզիրյանը, ում մասին ասում են, որ այդպես էլ չստացվեց նրա աշխատանքը քաղաքացիական պաշտոնում: Շիրակի մարզը շարունակում է մնալ ամենաաղքատն ու ամենախղճուկը, մարզային իշխանությունների նախաձեռնությամբ չեն ներդրվում նոր ծրագրեր, չափազանց վատ է հարկերի հավաքման վիճակը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ում անունը ևս կապակցվում է մի շարք տհաճ պատմությունների, նույնպես կհեռանա: Կհեռանա նաև Վայոց ձորի ԲՀԿ-ական մարզպետը: Շիրակի մարզպետի հավանական թեկնածու է համարվում է Սուքիաս Ավետիսյանը, ով 1995 թվականից լինելով ԱԺ պատգամավոր, այժմ սպասում է իր նոր նշանակմանը: