Էստոնիայում հետամուտ են կոմունիզմին


Էստոնիայում բացվեց Կոմունիզմի հանցագործությունների հետաքննության միջազգային հիմնադրամը` բռնազավթման թանգարանին առընթեր£ Ազգայնական այս հերթական կազմակերպության հիմնախնդիրներից է երկրի նախկին վարչապետ Մարտ Լաառը, ով հիմա ղեկավարում է «Հայրենիքի միություն-հանրապետություն» իշխող կուսակցությունը£ - Հիմնադրամի գլխավոր նպատակը կոմունիստական վարչակազմի կատարած հանցագործությունները հետաքննելը և դրանք միջազգային մակարդակով ներկայացնելն է£ Մեր խնդիրը կոմունիզմի` որպես հանցավոր գաղափարախոսության, անվերապահ դատապարտումն է,¬ հայտարարել է Լաառը£ Հիմնադրամի հիմնադիրները մտադիր են ինտերնետային խոշորագույն կայքերից մեկում հրապարակել ճնշումների ենթարկվածների հուշերը և նյութեր կոմունիստական վարչախմբի հանցագործությունների մասին£