Ռուսաստանը, ԱՄՆ¬ը և Չինաստանը հրաժարվել են Եվ` ոչ միայն նրանք


109 երկրների ներկայացուցիչների կողմից Դուբլինում ստորագրված` ռմբանետների օգտագործումը բացառելու մասին պայմանագրից հրաժարվել են նաև Հնդկաստանը, Պակիստանը և Իսրայելը£ Այդ երկրների ներկայացուցիչները հայտարարել են, որ ռմբանետները արդյունավետ և անհրաժեշտ զենք են£ Human Rights Watch կազմակերպությունից Մարկ Գարլսակոն գտնում է, որ պայմանագիրն ազդեցություն կունենա նաև դրան միացած երկրների վրա£ Օրինակ, հակահետևակային ականների արգելման մասին 1997 թ. համաձայնագիրը ՌԴ¬ն, ԱՄՆ¬ը, Չինաստանն ու Իսրայելը նույնպես չէին ստորագրել. այդուհանդերձ, այդ երկրների բանակները հրաժարվեցին ականների օգտագործումից£ Ռմբանետ զինամթերքը` ավիառումբեր և հրետանային ականներ, բաղկացած են հարվածող մարտական փամփուշտներից և հարյուրավոր մանր պայթուցիկ տարրերից, որոնք նետվում են մեծ տարածքներում£ Իհարկե, հարվածի դեպքում դրանք ոչ բոլորն են պայթում. հաճախ մարտական վիճակում մնում են շատ տարիներ` նաև այդ կերպ վտանգ ներկայացնելով խաղաղ բնակչության համար£