Երկրորդ անգամ խաբվելիս` ամոթ ինձ


Իսկ մեր եռագրության վերջին մասի` «Բանկային ավանդների ներգրավման մասին» օրենքի նախագիծը, թերևս, բարի նկատառումներով է ստեղծված, բայց 20-րդ դարի վերջին տասնամյակի ֆինանսական դառը փորձն ակամա արթնացնում է ժողովրդի պրագմատիզմը: Ուստի այս պարագայում փոքր-ինչ իրատեսական չէ նմանատիպ վստահություն ակնկալելը: Պետությունը ստիպված էր ստանձնել սառեցված ավանդների պատասխանատվությունը: Ստիպված էր, և այլ մեկից պատասխանատվություն պահանջել չէր կարող, որովհետև ոչ թե սոսկ իշխանութ յուն (իշխանավորներ), այլ իշխանակարգ էր փոխվել: Սակայն ժողովրդի թիկունքին «անկախության» հարվածներից մեկն էլ այն «թռչող» բանկերն էին, որոնք մեր անկախ երկրի առաջին իշխանավորների թողտվությամբ ստեղծվող-փակվող, հաճախ նաև հենց նրանց ազգականների սեփականությունը հանդիսացող դրամատներ էին: Եվ «բարձր տոկոսադրույք» խայծով մարդկանց վերջին գրոշները հավաքեցին ու… Ի դերև եղան… Իհարկե, ներկա իշխանություններից նրանց այս ավարը պահանջելը անհեռատեսություն է: Սակայն, արդյո՞ք չի մտածում որևէ մեկը` վերստին իշխանության գալ ցանկացող մեր նախկին պաշտոնյաների°ց պահանջել` հատուցելու ժողովրդին հասցված նյութական ու նաև բարոյական այդ վնասը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ