Առողջ մրցակցության նախադրյալ


Հավատընծա է նաև վարկային քաղաքականությունը առավելագույնս հստակեցնող` «Սպառողական կրեդիտավորման մասին» օրինագիծը: Սպառողների իրավունքների տեսանկյունից էական կարևոր նշանակություն ունի տեղեկատվության պատշաճ բացահայտումը: Վարկ ստացող քաղաքացին լիարժեք կիրազեկվի կրեդիտավորման համար անհրաժեշտ բոլոր ծախսերի տոկոսների, միջնորդավճարների, սպասարկման և այլ վճարների մասին: Բացի այդ, կգործի «Սառը դատողության» համակարգը: Գործարքին հաջորդող 7 օրերի ընթացքում սպառողը կարող է իր համար ավելի ձեռնտու տարբերակ փնտրել: Յոթնօրյա ժամկետում նա իրավունք ունի հրաժարվել այդ պայմանագրից և նորը կնքել` ուրիշ կրեդիտավորողի հետ: Սա, անշուշտ, առողջ մրցակցության նախադրյալ է, ինչը, բնականաբար, հանգեցնում է սպասարկման որակի բարձրացմանը: