Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ. «...Մենք կարո°ղ ենք համախմբվել»


«Ես բազմիցս ասել եմ, և հիմա էլ այն համոզմունքին եմ, որ մենք պարտավոր ենք համախմբել մեր հասարակության բոլոր ուժերին, որպեսզի կարողանանք նրանց ջանքերն ուղղել մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը, իսկ որ այդպիսի խնդիրները բազմաթիվ են, կարծում եմ, որևէ մեկը չի կասկածում: Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կարող ենք համախմբվել, անկեղծորեն հավատում եմ, որ բոլոր երկրներում էլ այս խնդիրը կա, գոյություն ունի, որովհետեւ որևէ մի ընտրության ժամանակ հարյուր տոկոս քվե որեւէ կուսակցություն, կամ որեւէ անհատ չի ստանում, եւ բնականաբար, հասարակության մեջ մնում են ուժեր, մնում են անհատներ, ովքեր նախ դժգոհ են լինում, եւ երկրորդ` չեն կարեւորում ուրիշների հետ միասին լծվել երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Այս առումով կարծում եմ, ճիշտ չէ այն պնդումը, թե մենք խորհրդարան ունենք, ինչի համար է անհրաժեշտ Հանրային խորհուրդը: Ես կարծում եմ, մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ հանրությունը, մարդիկ, անհատները ֆորմալ և ոչ ֆորմալ ձևաչափերով կարողանան մասնակցել իրենց հուզող հարցերի քննարկմանը, մասնակցել այն գործընթացներին, որոնք անհրաժեշտ են երկիրն առաջ մղելու համար: Իրանը պատրաստ է կրկին ստանձնել -Իրանը եղել է միջնորդ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, սակայն, ցավոք, կողմնակի ուժերի ճնշման տակ մեր երկիրը մեկուսացվեց միջնորդությունից,-Բաքվում հայտարարել է ԻԻՀ արտաքին գործերի փոխնախարար Ալիռզա Շեյխ Էտտարը: -Եթե երկու կողմերից առաջարկ ստացվի, Իրանը պատրաստ է կրկին ստանձնել միջնորդական առաքելություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում,- ավելացրել է նա: Իրանի ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է, որ թեպետեւ գոհացուցիչ չի համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, Իրանը հավանություն է տալիս այդ շրջանակում ընթացող բանակցություններին: Ալիռզա Շեյխ Էտտարը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Իրանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում իրանական ընկերությունների աշխատանքի վերաբերյալ տարածված տեղեկություններին, ապա փոխնախարարը դա համարում է սադրանք իր երկրի դեմ: Նա հավաստիացրել է, որ Իրանի ոչ մի հեռահաղորդակցային ընկերություն չի համագործակցում Լեռնային Ղարաբաղի հետ: ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ