ԱՐՑԱԽՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ


Հայաստանյան տասնյակ միջազգային երաժշտական փառատոների հավաքական ներուժով մեր մշակութային կյանքը զգալիորեն հարստանում է համաշխարհային համերգասրահում մեծ պահանջարկ ունեցող երաժիշտ կատարողների բարձրարվեստ նվագով:

Խորամուխ լինելով նորանկախ Հայաստանի առօրյայում` ոմանք իրենց արվեստի նորացված բովանդակությամբ ինքնակամ որդեգրվում են նաև Արցախյան պատերազմում հայերի ազնիվ պայքարի հաղթական պտուղների հանրաճանաչմանը: Ասվածի նորահաստատումներից է ժամանակակից դասական երաժշտության հմուտ մեկնաբան, դաշնակահար Գեորգի Ավանեսովի (Հայաստան) և հանրահայտ ջութակահար Բորիս Լիվշիցի (Շվեյցարիա) «21-րդ դարի կոմպոզիտորների Ոգեշնչման երաժշտութ յուն» խորագրով հունիսի 17-ին Արցախի մշակույթի և երիտասարդության պալատում ծրագրված համերգը: ԼՂՀ Մշակույթի նախարարության կայացնող աջակցությամբ Ավանեսով-Լիվշից նորակազմ դուետը հանրաճանաչելու է ժամանակակից հայազգի կոմպոզիտորներ Միխայիլ Բրոնների և Յակով Յակուլովի, Միխայիլ և Արտեմ Կոկժաևների ստեղծագործությունների քնարաշունչ ընտրանին: Արցախյան երաժշտասերներին իրենց կատարողական արվեստի ամբողջ հմայքով ներկայանալու ջանադրությամբ փորձառու երաժիշտները այս օրերին հղկում են դրանք` բացառիկ մենահամերգի երկացանկը քանիցս հնչեցնելով երևանյան երաժշտական հանրակրթարաններում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ