Լացիր` ինչքան կուզես


Արտասվելու ցանկություն ունեցողների մասին էլ են մտածել ճապոնացիները: Դժվար է ասել` ի՞նչ տրամաբանությամբ. դիցուք, իր տանը, մերձավորների ներկայութ յամբ կամ ուրիշ վայրում արցունք թափելն ամո՞թ է, թե՞ վատ կանխանշան: Կամ, եթե լացդ գալիս է, կարո՞ղ ես այնքան զսպել` մինչև հատուկ այդ հյուրանոցը հասնես, համար պատվիրես ու նոր միայն ազատություն տաս արցունքներիդ:

Այսուհանդերձ, Տոկիոյում լալկանների համար հյուրանոց է բացվել, որի հատուկ սարքավորումներով հագեցած համարներում կարելի է լացել սրտի ուզածի չափ: Ավելին, կահավորանքը նպաստում է սրտակեղեք հեկեկանքներին: Համարներում այցելուներին սպասում է մելոդրամաների և տխուր կոմիքսների ժողովածուն: Արցունքները սրբելու համար նուրբ ու փափուկ անձեռոցիկներ կան, տաք դիմակներ: Իսկ արհեստավարժ դիմահարդարները օգնում են` վերացնել աչքերի ուռածությունը լացից հետո:

Հյուրանոցի օրավարձը 10 հազար իեն է (84 դոլար):