Հարկադիր արձակուրդներ


Որտեղ ծուլության դեմ են պայքարում, որտեղ էլ` աշխատամոլության: Ճապոնիայում, օրինակ, ուժեղացված պայքար է տարվում աշխատամոլների դեմ: Իշխանութ յունները պատրաստվում են օրենք ընդունել, որով օրերով գրասենյակներում նստող աշխատողներին պարտավորեցնելու են արձակուրդ վերցնել (հաղորդել է ChinΖ Post-ը):

Ու դա արվում է ամենաազնիվ մղումներով. այդ կերպ երկրի ղեկավարները փորձում են նվազեցնել գերհոգնության հետևանքով մահացության տոկոսը: Բացի այդ, իրենց ժողովրդի առողջությամբ ու կենսակերպով մտահոգ իշխանությունները հույս ունեն, որ ազատ ժամանակը մարդկանց թույլ կտա ավելի շատ զբաղվել անձնական կյանքով: Վերջնարդյունքում դարձյալ շահելու է պետությունը. առողջ քաղաքացիներ, ովքեր որքան ավելի շատ ծախսեն ժամանցների վրա, այնքան կհարստանա երկրի տնտեսությունը:

Ճապոնիայում այժմ յուրաքանչյուր աշխատող միջին հաշվով տարեկան 18,5 օր արձակուրդ ունի, բայց իրականում օգտագործվում է դրա կեսից էլ քիչ մասը: 2013 թ., օրինակ, յուրաքանչյուր 6-րդ ճապոնացին ընդհանրապես արձակուրդ չի վերցրել:

Հետաքրքիր ժողովուրդ են ծագող արևի երկրի մարդիկ: Նրանց մի մասը պատրաստակամորեն աշխատում է հանգստի մեկնող ընկերների փոխարեն: Ավելին, շատերը սահմանված չափից ավելի են աշխատում` մինչև ուշ երեկո, որովհետև իրենց իրավունք չեն վերապահում ղեկավարից շուտ դուրս գալ հիմնարկից: Գերլարված աշխատանքը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել. սրտամկանի կաթված, ուղեղի արնազեղում: Երկրի կառավարության տվյալներով` տարեկան 200 նման դեպք է արձանագրվում:

Վիճակագրությունը փաստում է, որ ճապոնացիների 22 տոկոսը շաբաթական աշխատում է 49 ժամ, մինչդեռ Ամերիկայում` 16, իսկ Ֆրանսիայում ու Գերմանիայում` 11 %-ն է այդքան ծանրաբեռն:

Իշխանությունները մտահոգ են, սակայն մեծ է հավանականությունը, որ նույնիսկ ընդունվելիք օրենքը անզոր կգտնվի գործամոլ ճապոնացիների հանդեպ: Խնդիրն այն է, որ շատերը արձակուրդ ձևակերպելուց հետո էլ շարունակում են աշխատել (հավաստիացնում է MΖnΖgeΗent-issues.coΗ կայքը):