Հանգուցյալի դեմքի նոր տերը


Կասեք` հրա՞շք է:

Իրողություն է:

Դեռևս 1997-ին 22-ամյա ամերիկացի Ռիչարդ Լի Նորիսը անզգուշորեն հրազենից կրակոց է արձակել իր իսկ գլխին: Հաջողվել էր փրկել նրա կյանքը, սակայն դեմքը այլանդակվել էր: 2012-ին փոխել էին տղայի դեմքը` վերապատվաստելով այդ օրերին ավտովթարից զոհված 21-ամյա Ջոշուա Ռիչարդի դեմքը: Օրեր առաջ հանգուցյալի քույրը հանդիպել է եղբոր դեմքի նոր տիրոջ հետ (տեղեկացրել է Metro-ն):

CTV News հեռուստաընկերության լրագրողները նկարահանել են այդ հանդիպումն ու եթեր հեռարձակել: Հեռուստադիտողին հուզել է այն պահը, երբ Ավերսանոյի քույրը` Ռեբեկան, Նորիսին հարցնում է, թե կարո՞ղ է դիպչել նրա դեմքին, որի «կողքին ինքը մեծացել է»: Նորիսը չի արգելել…

Ով` ինչպես, բայց վաղամեռիկ տղայի հարազատները գոհ են այս վերապատվաստումից:

- Մեր որդուն այլևս չենք վերադարձնի, բայց կա մեկը, ում կարող ենք օգնել,- ասել է Ջոշուայի մայրը:

Նորիսն էլ ավելի հաջողակ է դարձել վիրահատությունից հետո: Նա ոչ միայն չի խուսափում տնից դուրս գալ, այլև մոդել է դարձել և առաջընթաց է ապրում: Իհարկե, որոշակի սահմանափակումներ էլ ունի նա. նա չի կարող արևայրուկ ընդունել և մրսեցնել դեմքը, պետք է անընդհատ դեղորայք ընդունի:

Ռիչարդ Նորիսը աշխարհում 23-րդ մարդն է` փոխպատվաստված դեմքով: Նմանատիպ առաջին վիրահատությունը կատարվել է 2005 թ. փոխպատվաստվողը կին էր, ում դեմքը կծոտել էր շունը: (Vesti.ru):