Հրաժարվեց միլիոններից  


Շատերի զարմանքը կհարուցի Բհանվառլայ Դոշիի վարմունքը: Որոշ միլիոնատերեր էլ, երևի, արհամարհանքով թափ տան ձեռքերը, բայց Հնդկաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը հրաժարվել է իր կամ ուրիշի քրտինքով կուտակած միլիոններից և կուսակրոն դարձել:

Դոշին, ում ունեցվածքը հաշվվում է 100 միլիոն դոլար, զբաղվել է պլաստիկ հումքի առևտրով և ճանաչված է «պլաստիկ արքա» մականունով: Ինչպես գրել է TiΗes of IndiΖ-ն, երեք զավակների հայր միլիոնատերը դեռևս 1982-ից էր հրապուրվել կրոնով ու երեք տարի առաջ էր ուզում միանալ կուսակրոնների դասին. այն ժամանակ հարազատներին հաջողվել է նրան ետ պահել այդ քայլից:

- Ծանր է, երբ ընտանիքի գլխավորը վանք է գնում: Նա երեք տարի մեզ համոզում էր: Հիմա մենք հպարտանում ենք նրանով: Պարզապես անպատկերարացնելի է այն պատիվն ու հարգանքը, որոնց նա արժանացել է այս որոշումն ընդունելով,- ասել է մագնատի Ռոհիտ որդին:

Կուսակրոնությանը նվիրվելու հատուկ արարողությանը ներկա է գտնվել ավելի քան 1,5 հազար մարդ: Ծիսակարգն ուղեկցվել է մեծ հանդիսավորություններով` փղերի, կառքերի ու երաժիշտների մասնակցութամբ: Միլիոնատերն իր ունեցվածքի մեծ մասը նվիրաբերել է ջայնիստական կազմակերպություններին և ամուրիության երդում տվել: Երդվյալ կուսակրոնը հիմա պետք է հրաժարվի իր անշարժ գույքից, բջջային հեռախոսից ու նույնիսկ կոշիկներից, ջայնիստները ոտաբոբիկ են քայլում: Բացի այդ, նրանք չեն կտրում մազերը և կրում են սպիտակ հանդերձ (տեղեկացրել է Vesti.ru-ն):