Գորբաչովի սիրտը նոր «պերեստորյկա» է ուզում


Ռուսաստանին նոր վերակառուցում է պետք` հայտարարել է ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահը (տեղեկացրել է PCH-ը): Լավ գիտենալով իր առաջին «պերեստրոյկա»-ի հետևանքները` նա շտապել է հավաստիացնել, որ այս մեկը չի հանգեցնի երկրի փլուզմանը:

Ղեկավարի կարծիքը ձևակերպել են Միխայիլ Գորբաչովի հիմնադրամում և կոչ արել Ռուսաստանում սկսել նոր վերակառուցում: Նրանք համոզված են, թե դա անհրաժեշտ է` երկիրը կայուն զարգացման ուղի տեղափոխելու համար:

«Պերեստրոյկա»-ների «մասնագետը» միայն Ռուսաստանով չի բավարարվում: Միացյալ Նահանգներին նույնպես նա խորհուրդ է տալիս վերակառուցվել: Այս առնչությամբ էլ Գորբաչովը նշել է, որ ամերիկացիները «կախված» են ռազմա-արդյունաբերական համալիրից.

- Այն ազդում է տնտեսության, քաղաքականության, մշակույթի և արվեստի վրա:

Դա դուր չի գալիս գերտերություններ փլուզելու գործում հմտացած գործչին: Բայց հետաքրքիր է` ՌԴ-ին և ԱՄՆ-ին վերակառուցվելու կոչը Գորբաչովի ո՞ր տիրոջ պատվերն է: