ԳՈՐԾՈՒՂՈՒՄ


Կապիտան Լևոն Մուրադյանը վաղ էր արթնացել£ Այս անգամ սովորականից ուշ բարձրացավ անկողնուց£ Մեկնելուց առաջ վերստին ստուգեց զինվորական ուսապարկում դասավորված առարկաները, ավելացրեց կնոջ կողմից խնամքով փաթեթավորված սննդամթերքը` կնոջը չնեղացնելու նպատակով, ապա մտավ խոհանոց, ուր առատ սեղան էր սպասում£ Սեղանի մոտ, կինը, գլուխը հենած ուսին, սպասում էր ամուսնուն£ ¬ Ա¯յ թե ինչ կին ունեմ,¬ ասելով մոտեցավ սեղանին, գգվեց կնոջը,¬ ապա մի ժպտա£ Ի՞նչ պիտի ասեիր£ ¬ Անո°ւշ լինի,¬ աչքերի արցունքը սրբելով,¬ ի՞նչ է, ձեր գործը պակա՞ս պատերազմ է, շատ գոհ եմ, որ այդ գործին ես, հիմա էլ… ¬ Սիրելիս, ի՞նչ պատերազմ, ի՞նչ բան£ Գործուղում է, սովորական գործուղում£ ¬ Այս անգամ Գորիսում£ ¬ Գորիսո°ւմ£ Ի՞նչ կա որ… ¬ Քո բերած թերթերը մեկ¬մեկ էլ ես եմ կարդում£ Իսկ հեռուստացույցն ու ռադիոն ամեն օր պատերազմի մասին են խոսում£ ¬ Այ կնիկ, հեռուստացույցին ու թերթերին այդքան էլ մի հավատա, ինչ ասես, որ չեն գրում ու ցուցադրում… ¬ Բա ո՞ւմ հավատամ£ ¬ Ինձ, միայն ինձ,¬ գրկելով կնոջը£¬ Քեզ նայի, երեխաների դուխը չկոտրես, մի քանի օր է, ինչպես Վարդենիսում£ Մի անհանգստանա, մենք դեռ շատ անելիքներ ունենք… ¬ Ինձ էլ տար,¬ իր ասածից դառը ժպտաց կինը£ ¬ Քեզ Էրգիր կտանեմ, տիկինս, Էրգիր… ¬ Կհասնես Բիթլիս, կգտնես պապերիդ տունը,¬ վրա բերեց կինը,¬ բազմաբնակարան շենք կկառուցես, խնձորի այգիներ կհիմնես, վարդենիներով կշրջապատես տանդ շուրջբոլորը, Մուրադ Վարդապետյանի անունով ոսկեզօծ զանգ կձուլես ու կախ կտաս ձեր վանքի զանգակատանը ու երբ ամեն ինչ արած կլինես, յոթ օր անընդհատ կհնչեցնես զանգը, որ աշխարհը իմանա տուն վերադարձիդ մասին£ ¬ Այ ապրես, ահա թե ինչի մասին պետք է մտածել£ ¬ Կեր, մի կտոր հաց կեր£ Կապիտան Մուրադյանի ախորժակը կնոջ խոսքերից այնպես բացվեց. բազմաբնակարան առանձնատուն, ծաղկազարդ պարտեզ, իր ձեռքերով հիմնած խնձորենիների այգու ծաղկաբույրը ասես քթին դիպավ, երանելի երազանքը ասես մոտ էր իրականության, նա հստակ տեսնում էր այն ամենը, ինչը երազանք էր համարում կինը£ Չիմացավ, թե ինչպես դատարկեց տոլմայով լիքը ափսեն, ինչպես խժռեց սեղանին դրված թխվածքաբլիթները£ Կինը լավ գիտեր ամուսնու ախորժակի դեղը, և հիմա հաճույքով նայում էր ամուսնուն, խորամանկորեն հրամցնում այն բոլոր ուտեստները, որը հաճույքով պատրաստել էր ամուսնու համար£ Սեղանին հայտնված տաք սուրճի բաժակը ասես ամուսնուն հիշեցրեց ներկա ժամանակի մասին£ Նա գրպանից հանեց ծխախոտի տուփը, գլանակը վառեց և վայելեց սուրճը£ ¬ Մի քիչ հանգիստ, ժամանակ ունես,¬ շշնջաց կինը,¬ օրենքի պաշտպան ես ու չգիտես, որ միայն արդար օրենքներով կարելի է հասնել նպատակին£ ¬ Օրենքներով, ինչպե՞ս չէ, թուրքի հետ օրենքով£ Հա¯£ Թուրքը մարդկային օրենքներից շատ է հեռու£ Թուրքի հետ միայն իր օրենքներով պիտի խոսես£ Հայ զինվորի ազատարար ոտքը մինչև չլինի` թուրքը օրենք ու կարգ չի հասկանա£ Միայն զինվորի ոտքով պիտի Էրգիր մտնես£ Զինվորի ցավը տանեմ,¬ մի պահ լռելուց հետո,¬ դե, շատ խոսեցինք, դու էլ լավ գիտես` սա դեռ գործուղում է, ընդամենը պաշտոնական գործուղում մի քանի օրով£ Մարդու ճակատին ինչ գրված է, այնպես էլ կլինի, անգամ, եթե կնոջ փեշը գրկած, տանը նստած էլ լինես£ ¬ Աստված քեզ հետ,¬ կնոջ խռոված հոգու` ամուսնուն ետ պահելու անկարողության ձայնն էր դա£ ¬ Այդ դա ուրիշ բան, հիմա ինձ նայիր,¬ ուղիղ նայելով կնոջ աչքերի մեջ,¬ աչքերդ երբեք չթրջես, հետևիր առողջությանդ, երեխաներին լավ նայի,¬ գործուղման ժամկետը հնարավոր է մի-փոքր ձգվի, չանհանգստանաս£ Հնարավորության դեպքում հեռախոսակապ կստեղծեմ, այնպես որ, պինդ եղիր, և ամեն ինչ լավ կլինի£ ¬ Աստված քեզ հետ, զգույշ եղիր,¬ կրկին շշնջաց կինը£ Կապիտան Մուրադյանը մտավ երեխաների ննջասենյակ, իրենց մանկական անուշ նիրհում էին իր երկու տղաներն ու դուստրը, համբուրեց նրանց և անաղմուկ դուրս եկավ երեխաների ննջասենյակից£ «Պինդ կաց,¬ ասելով ձգեց դաշտային համազգեստը, ուսապարկն ուսն առավ, գլխարկը գլխին դնելով,¬ է, Մարութա սուրբ աստվածածին…»,¬ ժպտաց, աչքով արեց կնոջն ու տնից դուրս եկավ£ Կինը արագ քայլերով հեռացող ամուսնու ետևից ջուր շաղ տվեց և գոգնոցի փեշով սրբեց արցունքոտ աչքերը£ Ամուսնու ետևից դիտեց այնքան, մինչև նա ծածկվեց հարևան շենքերի ետևում£